00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննիչը կհրաժարվի Քոչարյանի նկատմամբ ընտրված երկրորդ խափանման միջոցից

© Sputnik / Asatur YesayantsВторой президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ երկու տարբեր խափանման միջոցների մասին որոշումներ կան։ Որի՞ն է տրվելու նախապատվությունը։ Պատասխանում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Քննիչը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու իր նախորդ որոշումից։ Այսօր, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Կալանավորման մնասին որոշումը կգործի։ Վարույթն իրականացնող մարմինը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի խափանման այլ միջոցն ընտրելու որոշումից և կարող է հղում կատարել Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշման վրա»,– ասաց փաստաբանը։

Виктор Согомонян на пресс-конференции команды адвокатов Роберта Кочаряна (7 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ»

Բանն այն է, որ մինչ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատական ատյաններում վիճարկում էին նրա նկատմամբ նախաքննական մարմնի ընտրած խափանման միջոցի` կալանավորման օրինականությունը, քննիչն իր մեկ այլ որոշմամբ այն արդեն փոխարինել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։

Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ դարձյալ իրավական ուժ տվեց քննչական մարմնի ու առաջին ատյանի դատարանի` կալանավորման մասին որոշմանը։ Այսպիսով` Վերաքննիչ դատարանի որոշումն ու նախաքննական մարմնի որոշումը, փաստորեն հակասում են միմյանց։

Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ նույն այդ փաստարկն իրենք այսօր ներկայացրել են նաև Վերաքննիչ դատարանին, բայց արդյունքի չեն հասել։

«Եթե քննիչն ընտրում է որևէ խափանման միջոց և գտնում է, որ այդ խափանման միջոցը բավարար է, ապա չի կարող խոսք գնալ կալանավորման մասին»,– ասաց Խուդոյանը։

Իսկ ինչ վերաբերում է ավելի ուշ` չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու որոշմանը, Խուդոյանն այսպես մեկնաբանեց։ «Նման որոշում, ամենայն հավանականությամբ, չէր կայացվի, եթե Վերաքննիչ դատարանի նախորդ որոշումից հետո չսկսվեր վարույթն իրականացնող մարմնի խախտումների արձանագրման մի պրոցես»։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում է. փաստաբան

Փաստաբանը հիշեցրեց, որ վարույթ իրականացնող մարմինը նրան ազատ արձակելուց հետո հրաժարվել էր վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը` թույլ չտալով կարճատև ժամանակով լքել Հայաստանը։ Այս քայլն օրինականացնելու համար, ըստ նրա, ընդունվեց չհեռանալու մասին ստորագրության խափանման միջոցի մասին որոշումը։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։

Նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման վերաբերյալ դատաքննության ավարտին, Վերաքննիչ դատարանն այսօր որոշում կայացրեց նրան կալանավորելու որոշումը թողնել ուժի մեջ։

Լրահոս
0