Կարինեն փողոցում 37 հազար դոլար է գտել և վերադարձրել տիրոջը. լուսանկարներ

© Sputnik / Arpi BeglaryanУлица Руставели, Тбилиси. Грузия
Улица Руставели, Тбилиси. Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազնիվ հայուհուն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանը և շնորհակալություն հայտնել այդօրինակ քայլի համար։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Թբիլիսցի ուսանողուհին, որը մի քանի օր առաջ Վրաստանի մայրաքաղաքում 37 հազար դոլար էր գտել, հայ է։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Օրեր առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց, որ թբիլիսցի ուսանողուհին, փողոցից գտնելով 37․000 դոլար գումար, այն ոստիկանության միջոցով հանձնել է տիրոջը։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդ ազնվագույն քայլի հեղինակը մեր հայրենակցուհի, ծնունդով Ջավախքից Կարինե Բագիրյանն է, ում այսօր ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։

Նա հայտնել է, որ մերօրյա աշխարհում նման մարդկային քայլն ի ցույց է դնում, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում։

Կարինե Բագիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար։

Լրահոս
0