Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սրբուկ. «Ես էլ եմ մասնակցելու երգի ընտրությանը, որովհետև ես պիտի զգամ այդ երգը»

© Sputnik / Arsen Haytyan / Србуи Саркисян
Србуи Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Եվրատեսիլ 2019»–ի հայաստանյան ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանը Sputnik Արմենիայի թղթակցին ասել է, թե ինչպիսի երգ կուզեր երգել միջազգային մրցույթում։
Սրբուհի Սարգսյան

Սրբուկն անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ինքն է այս տարի մասնակցելու «Եվրատեսիլ» երգի մրցույթին, թեև արդեն երկու տարի քննարկվում էր նրա անունը։ Թե ինչ երգ է նա երգելու, առայժմ հայտնի չէ. սպասում են երգահանների առաջարկներին։

«Ես էլ եմ մասնակցելու երգի ընտրությանը, որովհետև ես պիտի զգամ այդ երգը։ Շատ կարևոր է, թե ինչ երգով ես բարձրանում նման մեծ բեմ»,– Sputnik Արմենիային ասաց երգչուհին ու ավելացրեց` կուզեր, որ դա լիներ հոգու երաժշտություն, որովհետև եվրատեսիլյան բեմում պետք է այնպիսի երգ հնչի, որը կգրավի բոլորի հոգիները։

Սրբուկը շատ կուզեր նաև, որ երգն ունենար գեղեցիկ ու նոր լուծումներ։

Նրա պատկերացմամբ` երգում կարող են լինել նաև հայկական տարրեր, բայց լավ կլինի` դա այնպես արվի, որ հասանելի լինի բոլորին, ոչ թե միայն Հայաստանի ու սփյուռքի հայերին։

Նշենք, որ «Եվրատեսիլ 2019»-ը կանցկացվի Իսրայելում:

Լրահոս
0