«Թինան է սադրել». Կանդելակին ցույց է տվել Ռամզան Կադիրովի վերադարձը Instagram. տեսանյութ

© Sputnik / Саид Царнаев / Անցնել մեդիապահոցГлава Чечни Рамзан Кадыров и телеведущая Тина Канделаки на церемонии награждения победителей VIII Международного конкурса журналистов "Золотое перо" (18 апреля 2013). Грозный
Глава Чечни Рамзан Кадыров и телеведущая Тина Канделаки на церемонии награждения победителей VIII Международного конкурса журналистов Золотое перо (18 апреля 2013). Грозный - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թինա Կանդելակին և Ռամզան Կադիրովը կատակել են Instagram–ում։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի –Sputnik. «Մատչ ՏՎ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, հեռուստաաստղ Թինա Կանդելակին ցուցադրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի էպիկական վերադարձը Instagram։ Համապատասխան տեսանյութը Կանդելակին տեղադրել է սոցցանցի իր էջում։

«Կադիրովի բացառիկ վերադարձը Instagram», – տեսանյութին կից գրել է Թինան։

20 ժամվա ընթացքում տեսանյութը դիտել են ավելի քան 250 հազար անգամ։

«Եվ այսպես, ընկերներ, երկու կարևոր և ձեզ հուզող բան. Ռամզան Ախմատովիչ, արդյո՞ք կարելի է սեղմել կանանց ձեռքը», – հարցրել է Կադիրովին Կանդելակին։

Посмотреть эту публикацию в Instagram

Эксклюзивное возвращение Кадырова в Инстаграм)

Публикация от Тина Канделаки (@tina_kandelaki)

Ինչին ի պատասխան Չեչնիայի առաջնորդն ասել է, որ կարելի է, եթե հետին մտքեր չկան։ Հարցին, թե ինչու էջ չունի Instagram–ում, նա պատասխանել է. «Մեզ ԱՄՆ–ում չեն սիրում»։

Կանդելակին առաջարկել է իր Instagram–ի միջոցով դիմել ամերիկացիներին։

«Խնդիր ունեմ անգլերենի և ռուսերենի հետ, բայց դիմում եմ չեչեներեն։ Միևնույնն է, ես ձեզ կհասնեմ։ Կորեք գրողի ծոցը, ինձ ձեր Instagram–ը պետք չէ, Թինան է սադրել», – կատակել է Կադիրովը։

Մարդիկ տարաբնույթ մեկնաբանություններ են գրել տեսանյութի տակ։ Ոմանք հավանել են Կանդելակի–Կադիրով տանդեմը, մյուսները` զայրացել դրանից։

Հիշեցնենք, որ Թինաթին Կանդելակին ծնվել է Թբիլիսիում 1975 թվականի նոյեմբերին։ Հայրը` Գիվի Կանդելակին, մասնագիտությամբ տնտեսագետ է, մայրը` Էլվիրա Ալավերդյանը` բժիշկ։ Նա երկու երեխա ունի գործարար Անդրեյ Կոնդրախինի հետ ամուսնությունից։ Ամուսնուց բաժանվել է 2010 թվականին։ 2014 թվականին ամուսնացել է գործարար Վասիլի Բրովկոյի հետ։

Լրահոս
0