00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջ երկիշխանությանը Հայաստանում. ռուս փորձագետները` ընտրությունների մասին

© Sputnik / Aram NersesyanКандидаты от блока "Мой Шаг" следят за онлайн трансляцией подсчета голосов досрочных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн
Кандидаты от блока Мой Шаг следят за онлайн трансляцией подсчета голосов досрочных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրողների մասնակցությունը ցածր համարել չի կարելի, համոզված են ռուս փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները վերջնագիծ են քաշել երկրում երկիշխանության համար։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպած տեսակապի ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը։

Верховный орган партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Ձևավորվում է ԱԺ` առանց հստակ գաղափարական դիմագծի. ՀՅԴ–ն հայտարարություն է տարածել

Նրա կարծիքով` ընտրությունների արդյունքներն ընդհանուր առմամբ կանխատեսելի էին, փորձագետները սպասում էին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դաշինքը կստանա քվների շուրջ 70%–ը։

Կրիլովը համաձայն չէ այն հայտարարությունների հետ, թե ընտրությունների իբր ցածր մասնակցությունը վկայում է Փաշինյանին աջակցելու ցածր աստիճանի մասին։ Նրա կարծիքով` նախորդ ընտրություններին ընտրողների մասնակցությունն ակնհայտորեն ուռճացված էր։

Ըստ նրա` մի փոքր անսպասելի էր, որ ՀՀԿ–ն և «Սասնա ծռերը» չանցան ապագա խորհրդարան։

Այդպիսով` երկրում քաղաքական էլիտայի փոփոխման միտում է նկատվում, քաղաքական դաշտում նոր կուսակցություններ, ինչպես նաև երիտասարդ քաղաքական գործիչներ են հայտնվում։

Բացի այդ, Կրիլովի կարծիքով, այժմ հիմնական օրակարգ են դառնում ոչ թե ներքաղաքական տարաձայնությունները, այլ սոցիալ–տնտեսական բարեփոխումների անցկացումը։ Նա կարծում է, որ պետական կառույցներում ավելի շատ տեխնոկրատ կհայտնվի։

Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ նոր խորհրդարանում 44 ընդդիմադիր պատգամավոր կլինի. Արմեն Բադալյան

ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևն իր հերթին նշում է, որ մոտակա ամիսների կամ մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները պետք է տնտեսական բարեփոխումներ իրականացնեն։

«Նաև արտաքին տնտեսական մեծ մարտահրավերներ կան։ Դա միայն Արցախի խնդիրը չէ, այլև Իրանի հետ հարաբերությունները, որոնց ամրությունը քննություն է բռնել», – կարծում է Արեշևը։

Անդրադառնալով բուն ընտրություններին` նա ևս նշեց, որ նախորդ ընտրություններում մասնակցության մասին ուռճացված տվյալները հաշվի առնելով, ներկայիս ցուցանիշները բավականին լավն են։

Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`  6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։

Լրահոս
0