00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լռությունը խախտած թեկնածուներ, կեղծ լրագրողներ. դիտորդներն ամփոփել են խախտումները

Բաժանորդագրվել
Տեղական 4 հասարակական կազմակերպություն ներկայացրել են դիտորդական առաքելության նախնական արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են անհամեմատ ավելի ազատ ու ժողովրդավարական սկզբունքներով, քան նախկին համապետական ընտրությունները։

Այսօր, ամփոփելով ընտրությունների դիտարկման արդյունքները, լրագրողների հետ հանդիպմանը նշեցին հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են դիտորդական առաքելություն։

Председатель ЦИК Тигран Мукучян в день внеочередных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԿԸՀ ղեկավարը բացատրեց Հայաստանում ընտրողների ցածր ակտիվության պատճառը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը հայտնեց, որ դեռ նախընտրական շրջանում իրականացրած իրենց հարցումները ցույց են տվել, որ նախորդ ընտրությունների համեմատ քաղաքացիներն ավելի ազատ են իրենց ընտրությունը իրականացնելիս ։

«Քաղաքացիները նշել են, որ այս անգամ իրենց չեն անհանգստացրել, չեն ցուցակագրել, չեն ճնշել` որևէ թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին ընտրություն կատարելու համար»,– ասաց Այվազյանը։

Նրա խոսքով` դիտարկված 300 տեղամասի 98-99 տոկոսի դեպքում դիտորդներն անարգել իրականացրել են իրենց առաքելությունը։

Դիտորդների արձանագրած ամենամեծ խնդիրը վերաբերել է տեղամասերի մատչելիությանը։ Դրանց 48 տոկոսի մուտքը հարմարեցված չի եղել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար։

Հենլսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ այս ընտրություններն անհամեմատելի էին 2017թ.–ի խորհրդարանական ընտրությունների հետ` հատկապես վարչական ռեսուրսի կիրառման համատեքստում։ Նրա խոսքով` թեև քաղաքական ուժերից մեկը պարբերաբար ահազանգում էր նման խախտումների մասին, բայց դրանց հետքերով գնացած դիտորդներն արձանագրում էին, որ վարչական ռեսուրսի կիրառման մասին տեղեկությունները չեն հաստատվել։

«Մեր դիտարկած տեղամասերի շուրջ 90 տոկոսում ընտրական ցուցակների հետ կապված խնդիր չեն արձանագրվել։ Մնացածում խախտումները վերաբերել են ցուցակներում մահացած անձանց առկայությանը, այլ անձանց փոխարեն ստորագրելու դեպքերին, որոնք շատ քիչ են եղել։ Այսինքն` ընտրական ցուցակների հետ լուրջ խնդիրներ մենք չենք արձանագրել»,– ասաց Սաքունցը։

Председатель ЦИК Армении Тигран Мукучян в день внеочередных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները

Կազմակերպության դիտորդների այցելած տեղամասերի 28 տոկոսում արձանագրվել են քվեախցիկներում այլ անձանց, 8 տոկոսում`վկայական չունեցող անձանց ներկայություն։ Սա, Արթուր Սաքունցի խոսքով, պայմանավորված է հանձնաժողովների նախագահների ու անդամների օրենսդրությանը չտիրապետելու ու կազմակերպչական ունակությունների բացակայությամբ։

Տեղամասերի 17 տոկոսում դիտորդներն արձանագրել են, որ ընտրողը քվեարկելուց հետո հայտարարել է իր կատարած ընտրության մասին։ «Ես չգիտեմ, սա հեղափոխական էյֆորիայով էր պայմանավորված, թե այլ բանով, բայց սա խոսում է այն մասին, որ հանձնաժողովների նախագահները պետք է շատ լուրջ աշխատանք կատարեն` ընտրողին ընտրության կարգը բացատրելու առումով»,– ասաց Արթուր Սաքունցը։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գերադասեց ներկայացնել ոչ թե այն, ինչ իրենց դիտորներն արձանագրել են, այլ այն, ինչ չեն արձանագրել։

«Ընտրակաշառք բաժանելու դեպքեր չենք արձանագրել, ընտրողների ահաբեկումներ, ընտրողների ազատ կամարտահայտման նկատմամբ ճնշումներ չենք ունեցել։ Կուտակումներ տեղամասերի շուրջը չեն եղել։ Որոշ տեղերում եղել են, բայց դրանք կազմակերպված բնույթ չեն կրել։ Եվ, ամենակարևորը, ոստիկանության համակարգված անգործություն չենք արձանագրել։ Այս բոլոր չարիքներն անցած ընտրությունների ընթացքում լի ու լի արձանագրել ենք»,– ասաց Բարսեղյանը` հավելելով, որ չեն արձանագրվել նաև քրեական բնույթի հանցագործություններ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը հիմնականում անդրադարձավ սոցիալական կայքերում արձանագրած խախտումներին։ Կազմակերպության դիտարկմամբ` լռության ու ընտրության օրը, երբ քարոզչությունն արգելված է, թեկնածուների ու նրանց պաշտոնական էջերի կողմից սոցիալական կայքերում համատարած քարոզչություն է իրականացվել։

Իոաննիսյանը նշեց նաև, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ տեղամասերում կեղծ դիտորդներ չեն հայտնաբերվել։ Փոխարենը հայտնաբերվել են կեղծ լրագրողներ։ Ընտրատեղամասերում դիտորդները slaq.am կայքի 6 լրագրող են արձանագրել, բայց ԿԸՀ–ից պարզել են, որ այդ լրատվամիջոցը միայն 2 լրագրող է հավատարմագրել։

Լրահոս
0