Զարգացող երկրների կլիմայական ֆինանսավորման հարցերի լուծման համար մեխանիզմ է մշակվել ՀՀ-ում

© Facebook/ Erik Grigoryan - Էրիկ ԳրիգորյանИ.о. министра охраны природы Эрик Григорян на конференции ООН по климату (10 декабря 2018).
И.о. министра охраны природы Эрик Григорян на конференции ООН по климату (10 декабря 2018).  - Sputnik Արմենիա
Էրիկ Գրիգորյանը Համաշխարհային բանկի պաշտոնյային է ներկայացրել կլիմայական ֆինանսավորման հարցերի լուծման ՀՀ-ում մշակված գործիքը:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարը Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների տարածաշրջանային տնօրեն Բենուա Բոսկեին ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված կլիմայական ֆինանսավորման նորարարական գործիքը: Այս մասին Էրիկ Գրիգորյանը գրել է Facebook-ի իր էջում:

«Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների տարածաշրջանային տնօրեն Բենուա Բոսկեին ենք ներկայացնում Հայաստանի կողմից մշակված կլիմայական ֆինանսավորման նորարարական գործիքը, որը կարող է գլոբալ մեխանիզմ դառնալ զարգացող երկրների կլիմայական ֆինանսավորման հարցերի լուծման համար»,- գրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала