Փաշինյանը հայտնել է նախարարությունների թվի առաջիկա կրճատման մասին

© Sputnik / Asatur YesayantsЗдание министерств
Здание министерств - Sputnik Արմենիա
Հայաստանի կառավարությունում մի շարք նախարարություններ պետք է լուծարվեն։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմեբրի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է  կրճատվի և այդ հարցն արդեն քննարկվում է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոտսին։

«Կարծում եմ` մեր երկրում նախարարությունները շատ են, դրանց թիվը պետք է կրճատվի։ Մենք արդեն այդ հարցի քննարկման փուլում ենք», – ասել է  Փաշինյանը Երևանում արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Пресс-конференция и.о. премьер-министра Никола Пашиняна международным СМИ (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը Թուրքիայի հետ պատրաստ է հարաբերվել առանց նախապայմանների. Փաշինյան

Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`  6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала