Ամերիկացի գեղասահորդուհին ընկել է բարձրությունից և գլուխը հարվածել սառույցին. տեսանյութ

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЭшли Кейн и Тимоти Ледук (США) выступают в короткой программе парного катания V этапа Гран-при по фигурному катанию (16 ноября 2018). Москвa
Эшли Кейн и Тимоти Ледук (США) выступают в короткой программе парного катания V этапа Гран-при по фигурному катанию (16 ноября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկացի Էշլի Քեյնն ընկել է ելույթի պահին։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկացի գեղասահորդ Թիմոթի Լեդուկը գեղասահորդուհի Էշլի Քեյնին գցել է երկմետրանոց բարձրությունից Golden Spin շարքի մրցումներում ելույթ ունենալու ժամանակ։ Մրցումներն անցկացվում է Զագրեբում (Խորվաթիա)։

Հնարքը, որից հետո տեղի է ունեցել սարսափելի դեպքը, սկսվում է 3։17 րոպեին։

Էշլին գլուխը հարվածում է սառույցին, մի քանի վայրկյան անշարժ մնում, թվում է`նա կորցրել է գիտակցությունը, սակայն մի փոքր շունչ քաշելուց հետո շարունակել է ելույթը։

Սահելուց հետո Քեյնը հանդիսատեսի առաջ է հայտնվում պարանոցին անցկացրած ֆիքսատորով։

​Ավելի ուշ աղջիկը սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին հոգատարության և բարեմաղթանքների համար։

«Բոլորին շնորհակալություն բարեմաղթանքների և հոգատարության համար։ Դա ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ես դուրս եմ գրվել հիվանդանոցից և կշարունակեմ ապաքինվել տանը», – գրել է Էշլին։

 

Լրահոս
0