00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մնանք նոր խորհրդարանին սպասող. երբ կգումարվի ԱԺ նիստը, և երբ կձևավորվի նոր կառավարությունը

© Sputnik / Asatur YesayantsВрио премьер-министра Никол Пашинян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн
Врио премьер-министра Никол Пашинян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրությունը խնջույքի շարունակություն է պահանջում։ Նոր ԱԺ–ի կազմն արդեն ինչ–որ չափով հայտնի է, Հայաստանի հասարակությունը սպասում է հաջորդ քայլին` ով կլինի նոր կառավարության կազմում, ու ինչ նոր ծրագիր կբերի խորհրդարան նոր կառավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Արդարացումը, թե իշխանությունը չի տիրապետում իշխանական բոլոր լծակներին և ԱԺ–ում չունի մեծամասնություն, դրա համար չի կարող անել հստակ քայլեր, այլևս չի գործում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո հայաստանյան քաղաքական կյանքում ձևավորված նոր իրողություններին, այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Իրենք ունեն լիակատար իշխանություն խորհրդարանում, կձևավորեն այնպիսի կառավարություն, ինչպիսին ցանկանում են, և այդ սև ու սպիտակների բաժանումը, հեղափոխություն–հակահեղափոխություն տերմինաբանությունն արդեն պետք է դուրս գան կիրառությունից»,– ասաց նա։

Բայց որքան էլ հասարակությունն անհամբերությամբ սպասում է, որ մինչև Նոր տարի ավարտվեն բոլոր շոուները (խորհրդարանի առաջին հավաք, վարչապետի ընտրություն, նոր կառավարության ձևավորում, կառավարության ծրագրի հաստատում) ու թեթևացած սրտով վայելի տոները, այնքան իրավական ընթացակարգերը հուշում են, որ ամեն ինչ այդքան արագ ավարտել չի ստացվի։

Այսպես, եթե քաղաքական ուժերը չբողոքարկեն ընտրությունների արդյունքները, իսկ դա ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի` դատելով արդեն հնչած հայտարարություններից, ապա դեկտեմբերի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները։ Եվս շուրջ մեկ շաբաթ կպահանջվի մանդատների պատրաստման, բաշխման, երդման արարողությունների կազմակերպման համար, որից հետո ԿԸՀ–ն կհայտարարի ԱԺ 7-րդ գումարման անդրանիկ նիստի օրը։

Пользователь социальной сети Facebook делится постом - Sputnik Արմենիա
Նախընտրական մեմերը սոցցանցերում. Գվատեմալայի քաղաքացուց մինչև «կլասիկ» Մարուքյան

Ու թեև հանձնաժողովն ու անձամբ Տիգրան Մուկուչյանը ձեռնպահ են մնում անգամ մոտավոր ժամկետ նշելուց, օրենքը հուշում է, որ այն կարող է գումարվել դեկտեմբերի 24-ին, քանի որ, ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը, ժամը 10:00-ին։

Բայց եթե լինեն բողոքարկումներ, ու վերջնական արդյունքների ամփոփումը հետաձգվի, ապա նոր ԱԺ–ն առաջին նիստը կգումարի արդեն Նոր տարվա և Սուրբ ծննդի տոներից հետո։

ԱԺ առաջին նիստում նորընտիր մեծամասնությունը` «Իմ քայլը» դաշինքը, կառաջադրի վարչապետի իր թեկնածուին։

Վարչապետը նշանակվելուց հետո 15-օրյա ժամկետում կձևավորի նոր կառավարությունը, որն էլ առավելագույնը 20 օրվա ընթացքում խորհրդարանին կներկայացնի իր գործունեության ծրագիրը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ էական չէ` ովքեր կլինեն նոր կառավարությունում, կլինեն նոր դեմքեր, թե կվերանշանակվեն նախկինները։ Շատ ավելի կարևոր է, թե որքանով Փաշինյանի թիմը տեր կկանգնի իր նախընտրական խոստումներին։

«Կա վարչապետ, որի ցուցակով մարդիկ անցել են խորհրդարան, ու ինքն անձնապես է պատասխանատու հետագա զարգացումների համար։ Կարևոր է, թե իրենք ինչ ծրագիր են բերելու, ինչ փոփոխություններ են անելու։ Մինչ այդ իրենք խոստացել էին փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, Փաշինյանն ասել էր, որ պետք է վարչապետի որոշ լիազորություններ փոխանցվեն նախագահին, կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարեին, Ընտրական նոր օրենսգիրք ընդունեին։ Այդ ամենը հիմա իրենք կարող են շատ հեշտությամբ անել, ու մենք կտեսնենք` կանեն, թե ոչ»,– ասաց Դանիելյանը։

«Իմ քայլի» նախընտրական ամենամեծ ծրագրերից քաղաքագետն առանձնացնում է տնտեսական հեղափոխության ու Արցախը բանակցային սեղան վերադարձնելու խոստումը։ Ստեփան Դանիելյանի որակմամբ` հետընտրական 100 օրերը լռության օրեր են լինելու։ Վարչապետի ու նրա թիմի ընտրական խոստումների մասին հանրությունը կհիշի ու կսկսի պահանջել միայն 100 օր հետո։

Լրահոս
0