00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի նոր ԱԺ–ում բուռն բանավեճեր են լինելու. քաղաքագետը բացատրում է պատճառները

© Sputnik / Aram NersesyanДепутаты от фракции "Елк" Ален Симонян и Эдмон Марукян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн
Депутаты от фракции Елк Ален Симонян и Эдмон Марукян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետներն ԱԺ ընտրությունը կարևոր հանգրվան են համարում, քանի որ ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընտրության արդյունքը ոչ ոք չի վիճարկում։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունն» իր քաղաքական հաղթանակն ամրագրեց խորհրդարանական ընտրության արդյունքներով։ Այդ հեղափոխությունը նախաձեռնողների ուսերին հիմա հսկայական պատասխանատվություն է դրված. պետք է արդարացնեն քաղաքացիների այն 70 տոկոսի վստահությունը, որոնք քվե են տվել նրանց։ Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հիմա ունեն բոլոր իշխանական լծակները, որոնք չկային նախորդ խորհրդարանում։ Եվ տեսնենք, թե նրանք ինչպես կօգտվեն այդ լիարժեք իշխանությունից։ Ինչպես հայտնի է, մարդկանց հիմնական սպասումները կապված են տնտեսական բարեփոխումների հետ», – նշեց փորձագետը։

Բաղդասարյանը միաժամանակ կարծում է, որ դեկտեմբերի 9–ի ընտրություններում ընտրողը քվեարկել է ոչ այնքան էյֆորիայի ազդեցության տակ, որքան պրագմատիկ դատողությունների։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է իշխանության կուսակցությունը ստացել ոչ թե 80 տոկոս, ինչպես Երևանի ավագանու ընտրություններում, այլ 10 տոկոսով քիչ», – կարծում է մեր զրուցակիցը։

Врио премьер-министра Никол Пашинян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մնանք նոր խորհրդարանին սպասող. երբ կգումարվի ԱԺ նիստը, և երբ կձևավորվի նոր կառավարությունը

Փորձագետը համաձայն է այն պնդումների հետ, որ որպես այդպիսին գաղափարական պայքար չի եղել, և մարդիկ քվեարկել են կոնկրետ անձանց համար։ Սակայն ընթացիկ ներքաղաքական իրավիճակում այլ կերպ լինել չէր կարող. իրադրությունը ստանդարտ չէր։

Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, ապա, փորձագետի կարծիքով, Հանրապետական կուսակցությունը կփորձի խորհրդարանական դուրս ընդդիմադիր բևեռ ձևավորել։ ՀՀԿ–ն կարծում է, որ Փաշինյանը խորհրդարանում իրական ընդդիմություն չի ունենա, քանի որ ԱԺ անցած «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» ժամանակին պաշտպանել են իշխանափոխության շահերը։ ՀՀԿ–ն հույս ունի լրացնել այդ ընդդիմադիր վակուումը, բայց դժվար թե կարողանա, որովհետև այդ կուսակցության նկատմամբ հասարակության վստահությունը շատ ցածր է։ Բաղդասարյանը հակված չէ նոր խորհրդարանը միաբևեռ համարել։

«Ճիշտ է` այդ ուժերը ժամանակին աջակցել են հեղափոխությանը, բայց նրանց և Փաշինյանի միջև տարաձայնություններ կան, հատկապես սոցիալ–տնտեսական քաղաքականության մեջ։ Վստահ եմ, որ ապագայում մեզ սպասում են լուրջ բանավեճեր և բուռն քննարկումներ», – ասաց Բաղդասարյանը։

Փորձագետը շատ դրական է գնահատում ԱԺ ընտրության արդյունքը։

«Համենայն դեպս հասարակության մեջ որևէ կասկած չկա հավաստիության հարցում, ինչը կարելի ասել` նույնիսկ աննախադեպ է»,– ասաց նա։

И.о. премьер-министра Никол Пашинян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ ընտրության քվեարկությունն ավարտվեց. պատմական օրը` լուսանկարներով

Տարիներ շարունակ համապետական ընտրություններից հետո հասարակությունն ու քաղաքական ուժերը, որպես կանոն, բողոքել են արդյունքներից, բողոքը վերածվել է զանգվածային ակցիաների, իսկ այդ ակցիաները երբեմն ունեցել են բավականին տխուր և ողբերգական հետևանքներ։

Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։

Լրահոս
0