«Հայը, թուրքը, վրացին...». Եվրոպայում անեկդոտ հիշեցնող քրեական պատմություն է ծավալվել

© Sputnik / Ирина Калашникова / Անցնել մեդիապահոցПоследствия протестов в Париже
Последствия протестов в Париже  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կովկասցիների հանցավոր խումբը Եվրոպայում բնակարաններ է թալանել, ավտոմեքենաներ է գողացել, փաստաթղթեր կեղծել, պատրաստել ու վաճառել թմրամիջոցներ։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիական ոստիկանությունը Լիոնում կալանավորել է հայերից, վրացիներից ու ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբավորման անդամներին։ Խմբավորումը, որը 22 անդամ է ունեցել, գործել է Ֆրանսիայի ու Բելգիայի տարածքում։

Полиция закрыла железнодорожную станцию в немецком Кельне закрыта после захвата заложников (15 октября 2018). Кельн - Sputnik Արմենիա
Գերմանիայում հայկական մաֆիա կա․ ո՞ւր են տանում օրենքով գողերի «թելերը»

Այս մասին հայտնում է Վրաստանի ոստիկանության պաշտոնական կայքը` նշելով, որ խմբավորման անդամները ձերբակալվել են դեկտեմբերի 10-ին Լիոնում անցկացված, «VORS 69-01» կոչվող հատուկ օպերացիայի ընթացքում։

Նրանցից երկուսը վրացի «օրենքով գողեր» են։ Կասկածյալները թալանելու համար նախապես ընտրել են թիրախային բնակարանները, մշակել հանցավոր պլանը և գործի անցել։

Նրանք նաև ավտոմեքենաներ են գողացել, կեղծ փաստաթղթեր պատրաստել և վաճառել թմրամիջոցներ։

Հատուկ օպերացիային մասնակցել են Ֆրանսիայի, Բելգիայի և Վրաստանի ավելի քան 300 իրավապահներ։

Լրահոս
0