00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքականությունը չափազանց շատ է. հայերը սկսել են ջնջել իրենց հաշիվները Facebook–ից

© Sputnik / Asatur YesayantsСоциальная сеть
Социальная сеть - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Facebook սոցիալական ցանցի` չափազանց քաղաքականացված լինելը ստիպել է օգտատերերից շատերին հրաժարվել այդ առցանց հարթակից։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Քաղաքական գործընթացները ՀՀ բազմաթիվ քաղաքացիներին ստիպել են հեռանալ Facebook–ից ու տեղափոխվել պակաս քաղաքականացված Instagram սոցցանց։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Քարոզարշավն իրականացվում էր բոլոր առցանց–հարթակներում, առաջին անգամ օգտագործվեցին Linkedin–ն ու Google–ը։ Facebook–ի չափազանց քաղաքականացված լինելը ստիպեց օգտատերերից ոմանց ջնջել էջերն ու տեղափոխվել պակաս քաղաքականացված Instagram», – նշեց նա։

Հայաստանում անցկացված նախընտրական քարոզարշավն առանձնացավ ոչ միայն կուսակցությունների, այլև ռեյտինգայինն թեկնածուների ակտիվությամբ։ Նրանք փորձում էին հնարավորինս գրագետ ու արդյունավետ օգտագործել համացանցը։ Facebook–յան գովազդի մեծ պահանջարկի պատճառով հայկական տիրույթում գովազդի գներն աճել են 50%–ով։ Փորձագետը նշեց, որ դա լրջորեն վնասում է փոքր բիզնեսին։

Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարտիրոսյան. «Քարոզարշավի ընթացքում սոցցանցերը լրջորեն օգտագործվեցին»

Մարտիրոսյանը նշեց, որ նախկինում Հայաստանում տարատեսակ գործընթացների ժամանակ ադրբեջանական կամ ռուսական ֆեյք օգտատերերը համացանցում վիճաբանության թեմաներ էին գցում` հայ հասարակության տրամադրությունն ու տրամադրվածությունը հասկանալու համար, բայց այս ընտրության ժամանակ նման բան գրեթե չեղավ։ Այսինքն դրսից շատ ավելի քիչ «ներարկումներ» եղան։ Փորձագետի խոսքով` դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ չէին հասկանում, թե ինչ է կատարվում մեր քաղաքական դաշտում։ Մարտիրոսյանը հերքեց նաև այն խոսակցությունները, թե Facebook–ի հայկական տիրույթում շատ են կեղծ հաշիվները։

«Հայաստանում ֆեյքերն այդքան էլ շատ չեն, պարզապես այնքան շատ է նրանց մասին խոսվում, որ մարդիկ ավելի ուշադիր են դարձել։ Ավելին` հիմա դժվար է կեղծ էջ բացել. սոցցանցի պահանջները փոխվել են, ու դա համընկել է նախընտրական քարոզարշավի հետ», – պարզաբանեց Մարտիրոսյանը։

Նրա կարծիքով` համացանցի օգտատերերն ամենից շատ կհիշեն ՀՀԿ–ի քարոզարշավը, քանի որ քաղաքական այդ ուժի ներկայացուցիչներն արդյունավետորեն օգտագործեցին կոլաժներն ու «սև ու սպիտակի» թեման, ինչը, սակայն, չի նշանակում, որ ՀՀԿ–ի քարոզարշավը հաջող էր։

Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով` ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է քվեների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։

Լրահոս
0