Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին. խորհուրդ ԱԻՆ–ից

© Sputnik / Aram NersesyanСнег на трассе
Снег на трассе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում բուք է։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Автотрасса Ереван-Гюмри - Sputnik Արմենիա
Հայաստանի որոշ շրջաններում ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Լրահոս
0