«Համագործակցություն քրեական աշխարհի հետ. ո՞վ է մատնել Նարեկ Սարգսյանին». «Ժամանակ»

© Sputnik / Ashot Safaryan / Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн
Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժամանակի» տվյալներով` Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը մատնել է Չեխիայում քրեական հեղինակություն Զապը` Անդրանիկ Սողոյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի նոր իշխանությունները ևս սկսել են սերտորեն համագործակցել քրեական աշխարհի հեղինակությունների հետ: Այդ համագործակցության արդյունքում է, որ Չեխիայում հայտնաբերվել է ՀՀ-ում հետախուզման մեջ գտնվող՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը»:

Пользователь социальной сети Facebook делится постом - Sputnik Արմենիա
Նախընտրական մեմերը սոցցանցերում. Գվատեմալայի քաղաքացուց մինչև «կլասիկ» Մարուքյան

Թերթի տվյալներով` չնայած ոստիկանության տարածած պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ Նարեկ Սարգսյանը կալանավորվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ՀՀ-ում Ինտերպոլի  ազգային բյուրոյի և մի շարք երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում, սակայն Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը մատնել է Չեխիայում երկար տարիներ քրեական գործունեություն ծավալած, այդ երկրի իրավապահներից Հայաստանում թաքնվող, քրեական հեղինակություն Զապը` Անդրանիկ Սողոյանը»:

Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին ոստիկանությունը հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը: Նա հայտնաբերման պահին ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա Հայաստան տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Լրահոս
0