00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:57
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան բանակում սկսված փոփոխությունները Հայաստանում տեղի ունեցածի շարունակությունն են

© Photo : official siteof the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян прибыл с рабочим визитом в Карабах (16 июня 2018). Степанакерт
Премьер-министр Армении Никол Пашинян прибыл с рабочим визитом в Карабах (16 июня 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չի բացառել, որ Արցախում սկսված կադրային փոփոխություններն եղածով չեն սահմանափակվի։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Արցախի պաշտպանության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները Հայաստանյան բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով վերջին իրադարձությունները, ասաց քաղտեխնոլոգ  Վիգեն Հակոբյանը։

Пресс-конференция и.о. премьер-министра Никола Пашиняна международным СМИ (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության մեր դիրքորոշումը

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները հայաստանյան բանակի  բարեփոխումների քաղաքական կուրսը աստիճանաբար տեղափոխում են նաև արցախյան բանակ։

«Նախ կադրային փոփոխություններ իրականացվեցին Հայաստանում։ Բայց, քանի որ Հայաստանն ու Արցախը ֆորմալ առումով առանձին միավորներ են, կանխատեսվում էր, որ վաղ թե ուշ, ընդհանուր հեղափոխական տրամաբանությունների շրջանակներում որոշակի փոփոխություններ պետք է տեղի ունենային նաև այնտեղ»,– ասաց Վիգեն Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Լևոն Մնացականյանի պաշտոնաթողությանը, Վիգեն Հակոբյանը կարծիք հայտնեց, թե դա պայմանավորված չէ նրա անձով, քանի որ նա բարձրակարգ զինվորական է, իր գործի գիտակ։

Նորանշանակ կադրերի մասին Վիգեն Հակոբյանի կարծիքը ևս բարձր է։ «Թե՛ նոր նախարարի և թե՛ գլխավոր շտաբի պետի նշանակումները կարծում եմ շատ մտահոգություններ փարատեցին»,– ասաց քաղաքագետը։

Рабочее совещание президента Карабаха Бако Саакяна в штабе Армии Обороны (14 декабря 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Թե որքանով փոփոխությունների ալիքը կընդգրկի Արցախի իշխանության այլ ոլորտները, Վիգեն Հակոբյանը դժվարացավ կանխատեսել, բայց հիշեցրեց, որ Արցախում արդեն փոխվել են պետական քարտուղարի, ԱԱԾ, ՆԳՆ պետերի պաշտոնները զբաղեցնող անձինք, և չի բացառվում, որ նոր փոփոխություններ էլ կլինեն։

«Ինչ վերաբերում է Բակո Սահակյանին, ապա, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը նախընտրական կամպանիայի ժամանակ հայտարարեց, որ Արցախում հերթական փոփոխություններ են լինելու` ի տարբերություն Հայաստանի, որտեղ տեղի ունեցան արտահերթ ընտրություններ։ Քանի որ Արցախում ինչ–որ շրջանակներ անընդհատ այդ հարցն են արծարծում` ոգևորված Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից,  Փաշինյանն ուղղակիորեն ցույց տվեց, որ մինչև 2020թ–ի հերթական ընտրություններ ոչինչ չի փոխվելու»,– ասաց Հակոբյանը` հավելելով, որ իր դիտարկմամբ Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի միջանձնային հարաբերությունները թե՛ մինչև իշխանափոխությունը, թե՛ իշխանափոխության ընթացքում ու թե՛ դրանից հետո բավական ջերմ են եղել։

Левон Мнацаканян - Sputnik Արմենիա
Հայտնի է` ով է փոխարինելու Լևոն Մնացականյանին. տեսանյութ

Հիշեցնենք, այսօր` դեկտեմբերի 14–ին, Բակո Սահակյանը պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ Կարեն Աբրահամյանին: Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Լևոն Մնացականյանին հանրապետության պաշտպանության և անվտանգության գործում մատուցած ծանրակշիռ ավանդի համար, շնորհավորել Կարեն Աբրահամյանին և Ջալալ Հարությունյանին բարձր ու պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջիններս էլ ավելի կբարձրացնեն բանակի մարտունակության աստիճանը:

Լրահոս
0