Միհրան Հարությունյանը MMА-ում երկրորդ հաղթանակը գրանցեց. տեսանյութ

© Sputnik / Asatur Yesayants / Борец Мигран Арутюнян
Борец Мигран Арутюнян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարզիկը հաղթանակը նվիրել է Ազնավուրի հիշատակին:

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբեր — Sputnik. Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն ունեցավ MMA-ում (խառը մենամարտեր):

Борец Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
«Դա իմը չէ». Միհրան Հարությունյանը խոսել է աբխազ կնոջ և քաղաքականության մասին. բացառիկ

Այս մասին տեղեկացնում է Fight news կայքը:

Ռուսաստանի Սամարա քաղաքում դեկտեմբերի 14-ին կայացած «Битва на Волге» մրցաշարում օլիմպիական փոխչեմպիոնը անցկացրեց երկրորդ մենամարտը և հաղթեց մրցակցին՝ Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին:

Առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին մրցավարը դադարեցրեց մենամարտը: Միհրան Հարությունյանը հաղթեց տեխնիկական նոկդաունի հասցնելով մրցակցին:

Մարզիկը հաղթանակը նվիրել է Ազնավուրի հիշատակին:

Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Միհրան Հարությունյանը հաղթեց իր առաջին խառը մենամարտում. տեսանյութ

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոնը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում: Այդ անգամ նա հաղթել էի իրանցի Ալի Յուսեֆիին:

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգը լքել է 2016թ.-ից՝ Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր գալիս ուսի վնասվածքով, այդուհանդերձ եզրափակիչում միայն խայտառակ կողմնակալ մրցավարությունն էր, որ պատճառ դարձավ նրա պարտության: 29-ամյա մարզիկի հակառակորդն այդ մենամարտում սերբ Դավոր Շտեֆանեկն էր։

Հետո նա մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում և Մոսկվայում:

View this post on Instagram

A post shared by Migran Arutyunyan🇦🇲 (@maestro_migran) on

Լրահոս
0