Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը․ լուսանկարներ

© TIZIANA FABI / AFPИталия, Колизей
Италия, Колизей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
TripAdvisor զբոսաշրջային կայքը հարցում է անցկացրել և պարզել, թե զբոսաշրջիկները որ վայրերն են ամենից շատ այցելում։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հին Հռոմի ճարտարապետական հուշարձանը՝ Կոլիզեումը, ամենահայտնի տեսարժան վայրերի ցուցակի առաջին հորիզոնականում է։

Երկրորդ տեղում է թանգարանների համալիրը, որը գտնվում է Վատիկան պետության տարածքում (կրկին Իտալիայում)։ Այդ թանգարանների հավաքածուները ստեղծել են Հռոմի պապերը և պարունակում են դասական վարպետների գեղարվեստական աշխատանքներ, ներառյալ Վերածննդի դարաշրջանի ստեղծագործությունները։

Եռյակը եզրափակել է Նյու Յորքի Ազատության արձանը։ Նեոկլասիցիզմի ոճով քանդակված ահռելի հուշարձանը գտնվում է ԱՄՆ-ում՝ Ազատության կղզում։

© AP Photo / Julio CortezԱզատության արձան
Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը․ լուսանկարներ - Sputnik Արմենիա
Ազատության արձան

Չորրորդ տեղում է աշխարհի ամենամեծ և ամենահայտնի թանգարաններից մեկը՝ Լուվրը (Ֆրանսիա, Փարիզ)։

© Sputnik / Ирина Калашникова / Անցնել մեդիապահոցԼուվր
Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը․ լուսանկարներ - Sputnik Արմենիա
Լուվր

Էյֆելյան աշտարակը հինգերորդ տեղում։ Փարիզի կենտրոնում գտնվող մետաղական աշտարակը Ֆրանսիայի մայրաքաղաքի այցեքարտն է։ Էյֆել են անվանել գլխավոր կոնստրուկտոր Գուստավ Էյֆելի պատվին, իսկ Էյֆելն այն ուղղակի անվանել է «300-մետրանոց աշտարակ»։

© Sputnik / Ирина Калашникова / Անցնել մեդիապահոցԷյֆելյան աշտարակ
Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը․ լուսանկարներ - Sputnik Արմենիա
Էյֆելյան աշտարակ

Վարկանիշում ներառվել են նաև Սագրադա ֆամիլիան (Իսպանիա), Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը, Սթոունհենջը (Մեծ Բրիտանիա), Վերսալի պալատը (Ֆրանսիա) և Վենետիկի Մեծ ջրանցքը (Իտալիա)։

CC BY-SA 2.0 / Frédéric Vincent / Stonehenge, WiltshireՍթոունհենջ
Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը․ լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սթոունհենջ
Լրահոս
0