Հայտնի է` երբ Սարգսյանը կտեղափոխվի Բաղրամյան 26

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян во время делового завтрака с немецкими предпринимателями (28 ноярбя 2018). Берлин
Президент Армении Армен Саркисян во время делового завтрака с немецкими предпринимателями (28 ноярбя 2018). Берлин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հրապարակ» օրաթերթը պարզել է, թե Արմեն Սարգսյանը երբ կտեղափոխվի նախագահական նստավայր։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ օրենքը, ըստ որի` Բաղրամյան 26–ը դառնում է նախագահի նստավայր ։ «Հրապարակ» օրաթերթին այս մասին ասել է նախագահականի աղբյուրը։

«Ե՞րբ եք տեղափոխվելու» հարցին ի պատասխան նախագահականից ասել են` ամենայն հավանականությամբ` հունվարին։

«Ամանորին այնտեղ չեք լինի՞։ «Չեմ կարծում»։ Իսկ ինչպե՞ս եք օգտվելու դահլիճներից, որոնք վարչապետի հետ ընդհանուր օգտագործման են. ո՞վ է տոնածառը դնելու, երեխաներին ինչպե՞ս եք ընդունելու»,– հարցրել է թերթի թղթակիցը։

Աղբյուրը հայտնել է` այս պահին քննարկումներ են ընթանում։ Ըստ ամենայնի, կընտրվի հետևյալ ֆորմատը` սահմանային գոտու երեխաների այց` Ձմեռ պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ, կթիրախավորվեն օգնության կարիք ունեցող մանուկները ևս։

Լրահոս
0