Փաշինյանն ու Կասպրչիկը քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցեր

© Sputnik / Aram Nersesyan / Армянский военнослужащий на боевой позиции
Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:

 

Լրահոս
0