00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Երևանում երթևեկությունը ծանրաբեռնված, և ի՞նչ է անում ոստիկանությունը. պարզաբանում

© Sputnik / Asatur YesayantsЧас пик в Ереване
Час пик в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ճանապարհային ոստիկանությունում համարում են, որ իրենց ուղղված մեղադրանքներն անհիմն են։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը վստահեցնում է, որ իրենց ուղղված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին նշված է ոստիկանության կայքում հրապարակված պարզաբանման մեջ։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ավելացել են Ճանապարհային ոստիկանության ուղղված անգործության մեղադրանքները։ Մասնավորապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «ՀՀ ոստիկանության անգործությունից կենտրոնում բարդակ է՝ հանդիպակաց են քշում համատարած, երկրորդ գիծը փակած, և մինչև երբ են սաբոտաժ անելու»:

«Մեղադրանքն անհիմն է ու չի համապատասխանում իրականությանը. վիճակագրությունը փաստում է, որ 2018 թ. դեկտեմբերի 1-ից 19-ը Ճանապարհային ոստիկանությունն արձանագրել է ճանապարհային երթևեկության կանոնների 15 778 խախտում՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 15 803-ի դիմաց: Եվ այս թվերը ոչ թե սաբոտաժի, այլ ճիշտ հակառակի մասին են վկայում»,– նշում է ոստիկանությունը:

Պարզաբանման մեջ նշված է նաև, որ նախատոնական օրերին միշտ էլ երթևեկությունը մայրաքաղաքում, հատկապես՝ կենտրոնական հատվածում ծանրաբեռնված է:

Женщина за рулем - Sputnik Արմենիա
Ինչու են հայ կանայք տաքսու վարորդ աշխատում. մի կնոջ պատմություն

«Պատճառները հասկանալի են. մայրաքաղաքի կենտրոնում են տեղակայված սպասարկման, առևտրի, մշակութային օբյեկտների գերակշիռ մասը, և մարզերից ավտոտրանսպորտի մեծ հոսքի, ինչպես և զբոսաշրջիկների թվի աճի պայմաններում երթևեկության լարվածության մեծացումը պետք է առնվազն օբյեկտիվ գնահատականի և ըմբռնման արժանանա. դա ողջ աշխարհում առկա ու անխուսափելի երևույթ է»,– նշում է ոստիկանությունը:

Ինչ վերաբերում է սուբյեկտիվ կողմին՝ որոշ վարորդների անկարգապահությանը, ապա նման երևույթները բացառելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն այս օրերին արտակարգ ռեժիմով է աշխատում, մասնավորապես՝ արդեն մեկ շաբաթ մայրաքաղաքում ծառայություն են իրականացնում նաև մարզերից տեղափոխված 20 կարգախմբեր:

Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ ոստիկանությունն ակնկալում է քաղաքացիների գործուն աջակցություն և օրինակարգ պահվածք:

Լրահոս
0