Կառավարությունը վաճառում է բարձրաստիճան հյուրերի համար նախատեսված զբոսանավը

© Sputnik / Aram Nersesyan / Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (21 июня 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ բարձրագույն ղեկավարությունն ու նրանց բարձրաստիճան հյուրերը կզրկվեն Սևանա լճում զբոսանավով շրջելու հաճույքից։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է աճուրդով վաճառել ՀՀ բարձրագույն ղեկավարության ու նրանց բարձրաստիճան հյուրերի համար նախատեսված նավը։ Այս մասին որոշումն այսօր կայացվեց ՀՀ կառավարության նիստում։ Հարցն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։

Որոշման նախագծից պարզ է դառնում, որ 78 143 372 դրամ հաշվեկշռային արժեքով նավը սեփականության իրավունքով պատկանում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը։

Զբոսանավը նախատեսվում է վաճառել աճուրդով։ Նախնական արժեք է սահմանվել 90 915 000 դրամ շուկայական գինը:

Ըստ կառավարության ներկայացրած նախագծի` նշված զբոսանավը տեղակայված է Սևանա լճում և մինչ այժմ սպասարկել է ՀՀ բարձրագույն ղեկավարությանը և բարձրաստիճան հյուրերին՝ Սևանա լճում տարբեր միջոցառումների ընթացքում:

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ զբոսանավի հետագա շահագործման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունն այլևս չկա։

Լրահոս
0