00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր են Հայաստանի այս տարվա 10 լավագույն մարզիկները Sputnik-ի վարկածով

© Sputnik / Asatur YesayantsВ аэропорту "Звартноц" встречают чемпиона мира по тяжелой атлетике Симона Мартиросяна (12 ноября 2018). Еревaн
В аэропорту Звартноц встречают чемпиона мира по тяжелой атлетике Симона Мартиросяна (12 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավարտվում է 2018 թվականը, և մարզաշխարհն ամփոփում է իր արդյունքները: Հայաստանի լավագույն մարզիկների անունները հայտնի կդառնան այսօրվա քվեարկությունից հետո։ Մինչ այդ Sputnik Արմենիան ներկայացնում է լավագույն տասնյակի սեփական վարկածը։

Սիմոն Մարտիրոսյան. աշխարհի չեմպիոն ու ռեկորդակիր

Հայ ծանրորդն այս տարվա նոյեմբերի 9-ին իր վստահ ելույթով պարզապես հիացրեց մարզաշխարհին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում: Հրում վարժությունում և երկամարտում նա աշխարհի նոր ռեկորդներ սահմանեց ու նվաճեց երկրագնդի ուժեղագույնի կոչումը:

© Sputnik / Aram NersesyanՍիմոն Մարտիրոսյան
Ովքե՞ր են Հայաստանի այս տարվա 10 լավագույն մարզիկները Sputnik-ի վարկածով - Sputnik Արմենիա
Սիմոն Մարտիրոսյան

Գոռ Մինասյան. աշխարհի փոխչեմպիոն

Գյումրեցի ծանրորդն աշխարհի առաջնությունում արժանի մրցակցություն ծավալեց օլիմպիական գերծանր քաշային կարգում ու նոյեմբերի 10-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:

© Sputnik / Asatur YesayantsԳոռ Մինասյան
Ովքե՞ր են Հայաստանի այս տարվա 10 լավագույն մարզիկները Sputnik-ի վարկածով - Sputnik Արմենիա
Գոռ Մինասյան

Ֆերդինանդ Կարապետյան. Եվրոպայի չեմպիոն

Տասներեք տարվա ընդմիջումից հետո հայ ձյուդոիստը նվաճեց հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Ֆերդինադ Կարապետյանը վերելքով անցկացրեց ամբողջ մրցաշարը ու, գետնելով բոլոր մրցակիցներին, ապրիլի 28-ին Թել Ավիվում (Իսրայել) դարձավ Եվրոպայի չեմպիոն:

© Sputnik / Asatur YesayantsՖերդինանդ Կարապետյան
Ովքե՞ր են Հայաստանի այս տարվա 10 լավագույն մարզիկները Sputnik-ի վարկածով - Sputnik Արմենիա
Ֆերդինանդ Կարապետյան

Արթուր Ալեքսանյան. Եվրոպայի չեմպիոն

Անվանի ըմբիշը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հերթական անգամ ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից: «Ճերմակ արջը» Եվրոպայի քառակի չեմպիոն դարձավ մայիսի 2-ին։ Օլիմպիական չեմպիոնը կարող էր և ավելիին հասնել աշխարհի առաջնությունում, բայց վնասվածքի պատճառով նույնիսկ մրցագորգ դուրս չեկավ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Ալեքսանյան
Ովքե՞ր են Հայաստանի այս տարվա 10 լավագույն մարզիկները Sputnik-ի վարկածով - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյան

Մաքսիմ Մանուկյան. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Աշխարհի գործող չեմպիոնը մեկ շնչով անցավ նաև Եվրոպայի 2018 թվականի առաջնությունը` իրեն հավասարը չունենալով ոչ մի գոտեմարտում: Մայիսի 2-ին նա ճանաչվեց Եվրոպայի 2018 թ–ի չեմպիոն։ Իսկ ահա աշխարհի առաջնությունում վնասվածքը խանգարեց կրկնել նախորդ տարվա հաջողությունը, բայց միևնույնն է` նա այստեղ էլ մեդալ նվաճեց, միայն թե` բրոնզե:

© Sputnik / Asatur YesayantsՄաքսիմ Մանուկյան
Ովքե՞ր են Հայաստանի այս տարվա 10 լավագույն մարզիկները Sputnik-ի վարկածով - Sputnik Արմենիա
Մաքսիմ Մանուկյան

Վլադիմիր Հարությունյան և Լև Սարգսյան. Եվրոպայի առաջնության երրորդ տեղ

Այս մարզիկներն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին մեդալը նվաճեցին ջրացատկի մրցումներում: Աշտարակից սինքրոն ցատկերի մրցումներում հայկական զույգն այս տարվա օգոստոսի 9-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում բոլորին անակնկալ մատուցեց իր գեղեցիկ ու սլացիկ ցատկերով և նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

© AFP 2024 / NEIL HANNAՎլադիմիր Հարությունյան և Լև Սարգսյան
Ովքե՞ր են Հայաստանի այս տարվա 10 լավագույն մարզիկները Sputnik-ի վարկածով - Sputnik Արմենիա
Վլադիմիր Հարությունյան և Լև Սարգսյան

Էդգար Ստեփանյան. մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Այս հիանալի մարզիկը շարունակում է իր վերելքը մի մարզաձևում, որում, անկեղծ ասած, հաջողության հասնելը հայ հեծանվորդների համար շատ դժվար է: Իր աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ Էդգարը օգոստոս 24–ին Շվեյցարիայում դարձավ հեծանվավազքի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության հաղթող։ Տարվա ընթացքում նա Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց բարձր կարգի մի շարք մրցումների հաղթողի կոչումը։

© Sputnik / Aram NersesyanԷդգար Ստեփանյան
Ովքե՞ր են Հայաստանի այս տարվա 10 լավագույն մարզիկները Sputnik-ի վարկածով - Sputnik Արմենիա
Էդգար Ստեփանյան

Գրիգոր Մխիթարյան. աշխարհի փոխչեմպիոն

Սամբոն օլիմպիական մարզաձև դառնալու բոլոր հնարավորություններն արդեն ունի, և եթե դա տեղի ունեցավ, հայ սամբիստները կարող են մեծ նվաճումեր ունենալ այս մարզաձևում: Նման հավակնություններ, անկասկած, կունենա նաև Գրիգոր Մխիթարյանը, որն այս տարվա աշխարհի առաջնությունում միայն մրցավարների «օգնությամբ» պարտվեց մրցակցին ու նոյեմբերի 9-ին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում արծաթե մեդալ նվաճեց:

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցԳրիգոր Մխիթարյան
Ովքե՞ր են Հայաստանի այս տարվա 10 լավագույն մարզիկները Sputnik-ի վարկածով - Sputnik Արմենիա
Գրիգոր Մխիթարյան

Արթուր Թովմասյան. Աշխարհի առաջնության 4-րդ տեղ

Հայ մարմնամարզիկն առաջին տարին չէ, որ ուրախացնում է իր ելույթներով ու նվաճումներով: Ճիշտ է` 2018 թվականին Արթուրը մեդալ չունեցավ Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում, բայց երկու մրցաշարերում էլ շատ մոտ էր դրան: Իսկ աշխարհի առաջնությունում գրանցած չորրորդ տեղը վկայում է, որ Թովմասյանը դեռևս իր խոսքը կասի 2019 թվականին:

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Թովմասյան
Ովքե՞ր են Հայաստանի այս տարվա 10 լավագույն մարզիկները Sputnik-ի վարկածով - Sputnik Արմենիա
Արթուր Թովմասյան

Մարկոս Պիզելի. Ղազախստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղացող բրազիլացի ֆուտբոլիստը շատ լավ տարի անցկացրեց: Հանդես գալով Ղազախստանի առաջնությունում` Պիզելին «Ակտոբեի» կազմում դարձավ լավագույն ռմբարկու, մի քանի վարկածներով ճանաչվեց որպես Ղազախստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ մեր ազգային հավաքականի կազմում իր վստահ խաղով աչքի ընկավ որպես առաջատար:

© Sputnik / Aram NersesyanՄարկոս Պիզելի
Ովքե՞ր են Հայաստանի այս տարվա 10 լավագույն մարզիկները Sputnik-ի վարկածով - Sputnik Արմենիա
Մարկոս Պիզելի
Լրահոս
0