Հաջորդ տարվանից դուդուկի երաժշտությունը կհնչի Գնեսինների անվան դպրոցում. Ջիվան Գասպարյան

© Sputnik / Михаил Мокрушин /  / Անցնել մեդիապահոցДживан Гаспарян
Дживан Гаспарян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայում բնակվող երեխաները կունենան դուդուկին ծանոթանալու նոր հնարավորություն։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. 2019-ից Մոսկվայում` Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, կհնչեն դուդուկի ելևէջները։ Այս մասին հայտնել է դուդուկահար Ջիվան Գասպարյանը` տեսաուղերձով դիմելով «Armenian Assembly»-ի կազմակերպած «Սուրբծննդյան հանդիպման» մասնակիցներին։

Հանրահայտ դուդուկահարը հայտնել է, որ ակադեմիայում դուդուկի արտաժամյա դասարան է բացվելու, որը ֆինանսավորելու է «Armenian Assembly»-ը։

«Գնեսինների դպրոցում կբացվի դուդուկի հատուկ դասարան, և երեխաները կունենան դուդուկին ծանոթանալու հնարավորություն»,– ասել է նա։

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը միջոցառմանը չի մասնակցել,բայց երեկոյի հյուրերն իրենց հետ տարել են մաեստրոյի անունից պատրաստված դուդուկները՝ ծիրանափողի ելևէջները տարածելու նպատակով։

Լրահոս
0