Դատարանին խնդրել են երկարացնել Խաչատուրյան քույրերի համար սահմանված սահմանափակումները

© Photo : Андрей Никеричев / АГН "Москва" / Рассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa
Рассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատարանը միջնորդության քննությունը նշանակել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ին։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայի Բասմանյան դատարանը 57-ամյա հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի համար սահմանված սահմանափակումների երկարացման վերաբերյալ միջնորդագիր է ստացել քննչական մարմնից։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Уполномоченный при Президенте РФ по правам ребенка Анна Кузнецова посетила в СИЗО Марию Хачатурян (14 августа 2018). Россия - Sputnik Արմենիա
Հորը սպանած Խաչատուրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել

Քննիչները խնդրում են խափանման միջոցը երկարաձգել մինչև մարտի 28-ը։

Դատարանը միջնորդության քննությունը նշանակել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ին։ Քանի որ մեղադրյալներից մեկը չափահաս է դարձել, նիստը փակ ռեժիմով է անցկացվելու։

Սեպտեմբերի վերջին դատարանն ազատ է արձակել աղջիկներին և որպես խափանման միջոց ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի հարազատները խնդրել են կալանքի տակ պահել նրանց, իսկ պաշտպանությունը` կրճատել նրանց վրա դրված արգելքների ցուցակը։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբեր 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։

Բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։

Լրահոս
0