Փախչելու տեղ չուներ. ձախողակ ավազակը Շպիցբերգենում թալանել է բանկն ու բռնվել 20 րոպեում

CC BY-SA 3.0 / Bjørn Christian Tørrissen / Поселок Лонгйир - административный центр Шпицбергена
Поселок Лонгйир - административный центр Шпицбергена - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինված տղամարդը մտել էր բանկ, այնտեղից դուրս հանել 70 հազար կրոն:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Շպիցբերգենում զբոսաշրջիկը կասկածվում է բանկ թալանելու մեջ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ավազակային հարձակումը տեղի է ունեցել կղզիախմբի Լոնգյիր բնակավայրի Նորվեգական խնայբանկի մասնաճյուղում:

Զինված մարդը մտել է բանկ ու դուրս բերել 70 հազար նորվեգական կրոն, որը համարժեք է մոտ 8000 ԱՄՆ դոլարի:

Այնուամենայնիվ, թալանչի ձախողակը մոռացել էր, որ գտնվում է բոլոր կողմերից բևեռային սառը ջրերով շրջապատված կղզում, որտեղից մայրցամաք կարելի է հասնել միայն օդային ճանապարհով, իսկ 2000 հոգանոց քաղաքատիպ ավանում բոլորն իրար ճանաչում են:

Արդյունքում նրան գտնելն ու բերման ենթարկելը մեծ դժվարություն չէր ներկայացրել և դեպքից 20 րոպե անց 29-ամյա ռուս տուրիստը արդեն տեղի ոստիկանական բաժանմունքում էր:

Լրահոս
0