Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մարուքյան. «Առաջարկելու ենք ստեղծել ԱԺ ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողով»

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Эдмона Марукяна
Пресс-конференция Эдмона Марукяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ԱԺ-ում ընդդիմության սահմանափակ հնարավորությունների խնդրի մասին:
Մարուքյան. «Առաջարկելու ենք ստեղծել ԱԺ ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողով»

ԱԺ փոխխոսնակի պաշտոնում մենք առաջարկել ենք Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Այս մասին Էդմոն Մարուքյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Кандидаты от блока Мой Шаг следят за онлайн трансляцией подсчета голосов досрочных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» ամոթով չի թողնի. Փաշինյանի թիմում գիտեն իրենց գլխավոր խնդիրը

«Դոնթի բանաձևով «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը կարող է բաժին հասնել մեկ հանձնաժողով. որպես ընդդիմություն մեզ հակակշիռ լինելու մեծ լծակներ չեն տրվելու», - ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը՝ պնդելով, որ Դոնթի բանաձև վատ բանաձև է և պետք է մշակել նոր բանաձև, որով ուժերին համամասնորեն կտրվեն հանձնաժողովները:

Նա ֆիքսեց, որ նախորդ գումարման խորհրդարանում բաց է մնացել Եվրասիական տնտեսական միության հետ մեր հարաբերությունների ոլորտը և Մարուքյանը, իրենց ֆրակցիայի անունից, առաջարկելու է ստեղծել ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողով, որը խորհրդարանական մակարդակում կլուծի կառույցի հետ առնչվող խնդիրները:

Լրահոս
0