«Արարատ–Արմենիա» ակումբի նախկին մարզիչը կմարզի Բելառուսի ՖԱ–ի ֆուտբոլիստներին

© Sputnik / Максим Богодвид /  / Անցնել մեդիապահոցГлавный тренер "Анжи" Вадим Скрипченко
Главный тренер Анжи Вадим Скрипченко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոտ ապագայում Բելառուսի ֆուտբոլային ակումբը կհայտարարի «Արարատ–Արմենիայի» նախկին մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյի նշանակման մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն կգլխավորի «Տորպետդո–ԲելԱԶ»–ը։ Այս մասին հայտնում է «Սպորտ–Էքսպրես» պարբերականը։

Чемпион мира по тяжелой атлетике 2018 Симон Мартиросян - Sputnik Արմենիա
Հայտնի են 2018 թ-ի լավագույն մարզիկների անունները. ովքե՞ր հայտնվեցին այս տարվա տասնյակում

Հաղորդագրության համաձայն` նշանակումը կլինի առաջիկայում։

Նախքան «Արարատ–Արմենիա» տեղափոխվելը Սկրիպչենկոն մարզում էր Մախաչկալայի «Անժի» ակումբի ֆուտբոլիստներին, իսկ մինչ այդ գլխավորում էր Եկատերինբուրգի «Ուրալ» և Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սկրիպչենկոն «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն էր, բայց սեպտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ նա որակազրկվեց։ Իսկ սեպտեմբերի 25-ին որոշվեց նրան ազատել գլխավոր մարզչի պաշտոնից։ «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբի նոր մարզիչ նշանակվեց Վարդան Մինասյանը։

Լրահոս
0