Չինաստանում դանակով տղամարդն ավտոբուս է առևանգել և մխրճվել ամբոխի մեջ. 5 մարդ մահացել է

© AFP 2023 / StringerКитайские полицейские. Архивное фото
Китайские полицейские. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չինաստանում առնվազն հինգ մարդ է մահացել, երբ ավտոբուս գողացած դանակով տղամարդը վրաերթի է ենթարկել հետիոտներին։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Չինաստանում հինգ մարդ է մնացել ավտոբուսի անիվների տակ։ Այդ մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Վրաերթի հետևանքով տուժել է 21 մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում։

Լունյանի քաղաքային շրջանի ոստիկանության տեղեկության համաձայն`դանակով զինված տղամարդը գողացել է ավտոբուսը Ֆուցզյան նահանգում և մխրճվել բազմության մեջ։

Չարագործը տեղում ձերբակալվել է։ Շարժառիթները պարզվում են։

Լրահոս
0