Լվովում պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է

© Sputnik / Павел Паламарчук /  / Անցնել մեդիապահոցЛьвов, Украина
Львов, Украина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պայթյունը որոտացել է Լվովում Սուրբ ծննդյան առթիվ կազմակերպված տոնավաճառում։ Պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ քաղաքացին, որը տուժել էր Լվովում Սուրբ ծննդին նվիրված տոնավաճառի ժամանակ, մինչ այժմ վերակենդանացման բաժնում է։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ–ները։

Պայթյունը որոտացել է կիրակի օրը, դրա հետևանքով չորս մարդ տուժել է և տեղափոխվել Լվովի քաղաքային հիվանդանոցի այրվածքների բաժին։ Տուժածների թվում 50–ամյա հայաստանցի կա։

Տղամարդը բոլորից շատ է տուժել, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Տղամարդը դեռ վերակենդանացման բաժնում է։

Նշվում է, որ պատճառը գազային բալոնի պայթյունն էր։ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի խոսքով` արտակարգ դեպքը տեղի է ունեցել գազի բալոնն ապօրինի կերպով օգտագործող գործարարի մեղքով։ Հիմա քաղաքում ստուգում են Սուրբ ծննդին նվիրված բոլոր տոնավաճառները։

Լրահոս
0