Սիմոնյանի ու Քեոսայանի ընտանեկան լուսանկարը համացանցում բուռն քննարկվել է

© Sputnik / Екатерина Чеснокова /  / Անցնել մեդիապահոցГлавный редактор телеканала Russia Today Маргарита Симоньян и режиссер Тигран Кеосаян
Главный редактор телеканала Russia Today Маргарита Симоньян и режиссер Тигран Кеосаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Russia Today–ի գլխավոր խմբագրի լուսանկարը և ուրախ հրապարակումը հետո բազում հաճոյախոսությունների է արժանացել։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Russia Today հեռուստաալիքի ու Sputnik միջազգային գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram սոցիալական ցանցում ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Լուսանկարում Սիմոնյանն ու նրա ամուսինն են` ռեժիսոր ու սցենարիստ Տիգրան Քեոսայանը, և նրանց որդին, ում դեմքը գլխավոր խմբագիրը նախընտրել է թաքցնել հանրությունից` երեխայի գլուխը փակելով «արև» ստիկերով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Մեր չորսամյա որդին փորձում է կրկնել հնգամյա դստեր` քնից առաջ արտասանվող սովորական աղոթքը. «Շնորհակալություն Աստված այն ամենի համար, ինչ անում ես մեզ համար։ Աստված, ինձ փոքր քույրիկ ուղարկիր։ Հետո մտածում ու ասում է. «Իսկ Աստվածը Ձմեռ պա՞պն է»», – պատմում է Սիմոնյանը։

Главный редактор телеканала Russia Today Маргарита Симоньян и режиссер Тигран Кеосаян - Sputnik Արմենիա
«Հինգ տարեկան աղջիկս հեկեկում է»․ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է դստեր մասին

Լուսանկարը համացանցում բուռն քննարկումներ է առաջացրել։ Գլխավոր խմբագրի բաժանորդներից ոմանք չգիտեին էլ, որ նա ամուսնացած է Քեոսայանի հետ։ Շատերի համար դա հաճելի անակնկալ էր։

Բաժանորդները հիացմունքով լի մեկնաբանություններ են գրել զույգին։

Հիշեցնենք` ռեժիսոր ու հաղորդավար Տիգրան Քեոսայանն ու Russia Today–ի ու Sputnik միջազգային գործակալության գլխավոր խմբագիրը երկու երեխա ունեն։ 2013 թվականի օգոստոսին զույգը աղջիկ է ունեցել, իսկ 2014–ին` որդի։

Լրահոս
0