Արջի ծառայություն. ինչի՞ կհանգեցնի հասարակության «թավշյա» իրավաՉգիտակցությունը

© Sputnik / Aram NersesyanПлощадь Республики после выбора Никола Пашиняна премьер-министром Армении (8 мая 2018). Еревaн
Площадь Республики после выбора Никола Пашиняна премьер-министром Армении (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին օրերին Facebook-ի հայկական հատվածն առանձնանում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Բալայանին ուղղված անզուսպ չարությամբ, ինչպես նաև նախարարությունների վերափոխման կապակցությամբ նոր իշխանության երկրպագուների միահամուռ բանակի մեկնաբանություններով։ Առաջինը սարսափ է առաջացնում, երկրորդով կարելի է զվարճանալ։

Երբեմն կարդում ես Facebook–ի հայկական հատվածում գրված մեկնաբանությունները և ապշում` որտեղից է մարդկանց մեջ այսքան չարությունը` արդեն ինչ–որ աննորմալ, գազանային։ Բանը հասել է նրան, որ միջամտել է նույնիսկ օմբուդսմենը, որն ընդամենը «մտահոգություն» է հայտնել սոցիալական ցանցերում դատավոր Դավիթ Բալայանի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների և նրանց ընտանիքների անդամների հասցեին հնչած ատելությամբ լի հայտարարությունների, վիրավորական գրությունների, սպառնալիքների և նույնիսկ բռնության կոչերի առնչությամբ։

Омбудсмен РА Арман Татоян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի գործով դատավորի նկատմամբ հնչող ատելության խոսքերը մտահոգիչ են. ՄԻՊ

Փաստորեն մենք ժողովրդավարության և ժամանակակից հասարակության տարրական հասկացություններից ու սկզբունքներից այնքան ենք հեռու մնալու, որքան Լուսնից, քանի դեռ մեր մեջ կան մարդիկ, որոնք արդարադատության ներկայացուցչին սպառնում են միայն նրա համար, որ կատարում է իր աշխատանքը։ Կարելի է մտածել, որ նրանք բոլորը քննիչներ են և մեղավորության անհերքելի ապացույցներ ունեն. արդեն կարևոր չէ, թե ում` Մանվել Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ որևէ այլ մեկի։

Քննությունն ընթանում է, գործընթացում ներառված են դատավորները, որոնք այս կամ այն որոշումն են կայացնում` հիմնվելով օրենքի տառի վրա և մի քիչ էլ լսելով խղճի ձայնը։ Եվ ինչպիսին էլ լինի որոշումը, դա դատավորի որոշումն է, որը հասարակությունը պետք է ընդունի` անկախ նրանից, թե ինչպիսի զգացմունքներ է առաջացնում այդ որոշումը։

Լևոն Բաղդասարյան - Sputnik Արմենիա
Դատարանների վրա աննախադեպ ճնշումներ են եղել. Մանվել Գրիգորյանի փաստաբան

Հայ հասարակության որոշակի հատվածը լիովին անտեղյակ է «անմեղության կանխավարկած» հասկացությունից։ Այդ հատվածին ոչ մի կերպ չես կարող բացատրել, որ մարդուն հանցագործ է ճանաչում բացառապես դատարանը, ոչ թե իրենց անձնական համակրանքը կամ հակակրանքը` շարադրված ֆեյսբուքյան գրառումներում և մեկնաբանություններում։ Ուստի օմբուդսմենը ստիպված է լինում կրկնել տարրական ճշմարտությունները. արդար արդարադատությունը պահանջում է դատարանի, դատավորի լիարժեք անկախություն և փաստաբանների պրոֆեսիոնալ գործունեության պաշտպանություն։ Ոչ միայն օրենսդիր և գործադիր իշխանության անկախություն, այլ նաև ցանկացած ուրիշ անձանց` անկախ քրեական հետապնդման ենթարկված անձանց հեղինակությունից և նրա անձի մասին հասարակության պատկերացումներից։

Ի դեպ, օմբուդսմենը կարող է իզուր ջանքեր չգործադրել։ Նրանք, ովքեր այդ ամենը հասկանում են, այդ խոսքերի կարիքը չունեն, իսկ նրանք, ովքեր ի զորու չեն հասկանալու, երբեք էլ չեն հասկանա։

Սոցիալական ցանցերում մեկ այլ կենսահույզ հարց է դարձել նախարարությունների վերափոխման և լուծարման հարցը։ Տարբեր կարծիքներ են հնչում, բայց խորիմաստ մտքերի և տրամաբանության փայլուն բացակայությամբ, ինչպես միշտ, աչքի ընկավ նոր իշխանության երկրպագուների բանակը, որն ինքնամոռաց գովերգում է այն ամենը, ինչ անում է նոր իշխանությունը։ Թվում է` ի՞նչ է եղել որ. մարդիկ սեփական կարծիքը հայտնելու իրավունք ունեն։

Сотрудники министерства диаспоры и культуры собрались перед зданием правительства Армении (21 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Փողը վերջում է գալիս». նախարարությունների կրճատման ֆինանսական շահը դեռ չի հաշվարկվել

Ունեն, իհարկե։ Բայց երբ դա արվում է կուրորեն և անմտորեն` ընդամենը հաճոյանալու և կողմ արտահայտվելու համար, ապա շատ հաճախ հակառակ արդյունքի է հանգեցնում. դրսևորվում է «արջի ծառայության էֆեկտը», եթե կարելի է այդպես արտահայտվել։

Մշակույթի նախարարության լուծարման թեմայով զվարճացնում են հատկապես այն մեկնաբանությունները, որոնցում նշում են, որ, օրինակ, ԱՄՆ–ում կամ Շվեյցարիայում մշակույթի նախարարություն չկա։ Եվ, ոչինչ, մարդիկ լավ էլ ապրում են։

Նման փաստարկ տեսնելուց հետո ծանոթներիցս մեկն ասաց, որ զառանցանքը մեկնաբանելը նշանակում է չհարգել սեփական անձը, հետո էլ անիմաստ է։ Բայց իմաստ կա։

Հակափաստարկ էլ կա. նույն ԱՄՆ–ն ու Շվեյցարիան վարչապետ չունեն, և այդ փաստը տվյալ համատեքստում իրավիճակի որոշակի սրություն է հաղորդում։ Եվ ոչինչ, այդ մարդիկ լավ էլ ապրում են։

Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Կառավարման արդյունավետության տեսանկյունից տրամաբանություն չկա. Արփինե Հովհաննիսյան

Կատակը մի կողմ, իսկապես անհանգստացնում է երբեմն բռնկվող զանգվածային չարությունը, որը փորձում է փոխարինել արդարադատությանը։ Արդյոք դա դատավորների վրա ճնշում չէ՞, որն ընդհանրապես չպետք է լինի։

Չարությունից բացի, այն վստահությունը, որ սեփական կարծիքը վերջին ատյանի ճշմարտություն է, նշանակում է ոչ թե հասարակության հիվանդություն, այլ տհասություն։ Երբեմն ագրեսիվ տհասություն, և ոչ մի «թավիշ», «սեր» և «համերաշխություն» չի էլ երևում։

Լրահոս
0