00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը չպետք է թակի Անկարայի դռները. ակնհայտ է` դրանց վրա կախված է «կեղծ կողպեք»

© AFP 2024 / OZAN KOSEРабота турецкого скульптора Мехмета Аксоя "Скульптура человечества" (Карс), созданная для содействия примирению между Турцией и Арменией
Работа турецкого скульптора Мехмета Аксоя Скульптура человечества (Карс), созданная для содействия примирению между Турцией и Арменией - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնական Անկարայի արձագանքը Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությանը, որը վերաբերում է երկու երկրների փոխհարաբերություններին, բավական հատկանշական է։ Թեկուզ այն առումով, որ հիմա միանշանակ հասկանալի է դառնում այն, ինչի մասին մինչ այս պահը քաղաքական փորձագետները, վերլուծաբանները փորձում են չխոսել։ Թուրքիան իսկապես մտադիր է հրաժարվել բոլոր նորմերից ու չափանիշներից, որոնք ընդունված են ժամանակակից միջազգային քաղաքականության մեջ։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Խոսքն այն մասին է, որ պարզելով հարաբերությունները քաղաքական ետնաբեմերում, հակասություններ ունեցող պետությունները սովորաբար փորձում են խոսել «դիվանագետների լեզվով»։ Այդ միջավայրում ընդունված չեն կտրուկ ձևակերպումներ, հերքումներ և նման բաներ։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Պանթուրքի՞զմ, թե՞ Ադրբեջան. որտեղ է հայ–թուրքական սահմանի բանալին

Ընդհակառակը, նույնիսկ բացասական արդյունքն այստեղ ընդունված է հարգել։ Եվ խոսակցության ընթացքում սովորաբար փորձում են նույնիսկ ամենաանելանելի իրավիճակում ձևացնել, որ շփման կետեր են փնտրում դիրքորոշումներում։

Այլ կերպ, այսինքն՝ բանակցային գործընթացի կտրականապես անընդունելի արդյունքներ հրապարակում են մի դեպքում. միայն այն ժամանակ, երբ որոշումը նախօրոք է ընդունված։ Եվ այդ որոշումը երբեք չի ենթադրում շփման եզրեր որոնելու հնարավորություն։

Այդ առումով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլու կտրուկ պատասխանը` ուղղված Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է փոխհարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, խոսում է միայն մի բանի մասին։

Այն մասին, որ Անկարան, նույնիսկ արցախյան հակամարտության թեկուզ ինչ–որ առաջընթացի դեպքում, մտադիր չէ Երևանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Հակառակ պարագայում թուրք դիվանագետն այլ կերպ կարտահայտվեր, որ իբր թուրքերը սպասում են այդ առաջընթացի, ակնկալում են Արցախի հարցում բանակցային գործընթացի վերսկսում և այլն։

Министр иностранных дел Зограб Мнацаканян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենակ ենք տանգո պարում». Մնացականյանը հայ–թուրքական հարաբերությունների բարելավման մասին

Չավուշօղլուի արտահայտություններում այդ ամենը չկա։ Կա միայն կտրուկ հերքում։

Արցախյան կարգավորման գործընթացը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններով նպատակաուղղված կապելը ենթադրում է Չավուշօղլուի այլ պատասխան Փաշինյանի հայտարարությանը։

Օրինակ, թուրք նախարարը հույս կհայտներ, որ բանակցային գործընթացում նոր փուլն ինչ–որ արդյունքներ կտա և այդ ժամանակ արդեն կարելի է խոսել Երևանի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու մասին։

Չէ որ իրականում արդեն ակնհայտ է, որ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը, թե՛ միջազգային հանրությունն ինչ–որ առաջընթացի հույս ունեն։ Այլ հարց է, որ նրանք շատ հեռու են արդյունքներից։

Սակայն Չավուշօղլուի հայտարարությունն արդեն միանշանակ խոսում է այն մասին, որ արցախյան խնդրի առկայությունն ընդամենը պատրվակ է և իրականում Թուրքիան առաջին հերթին չի ցանկանում ապագայում բանակցային գործընթացում ինչ–որ առաջընթաց տեսնել։

Եվ դա Թուրքիային պետք է բացառապես նրա համար, որ ունենա այն հարցի բացատրությունը, թե ինչու Անկարան ոչ մի կերպ չի համաձայնում կարգավորել հարաբերությունները հարևան Հայաստանի հետ։

Глава МИД Турции Мевлют Чавушоглу - Sputnik Արմենիա
Պետք է լուծել Ղարաբաղի հարցը. Չավուշօդլուն պատասխանել է Փաշինյանին

Հավանաբար Երևանը պետք է մեկընդմիշտ դադարեցնի փակ դռները թակելու փորձերը։ Պետք է ինքը նախապայմաններ առաջադրի։

Պետք է հասկանալ, որ հիմնախնդրի կարգավորման մեջ նույնիսկ առաջընթացը չի օգնի, որովհետև փակ դռների կողպեքը Արցախը չէ։ Դա կեղծ կողպեք է։

Գլխավորն այն է, որ Թուրքիան վախենում է խնդրից, որը ցանկացած դեպքում կծագի հարյուրամյա վաղեմության իրադարձությունների մասին խոսելիս։ Հենց դրանց պատճառով Անկարան երբեք չի գնա Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման։

Իսկ արցախյան խնդիրը և Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններն ընդամենը պատրվակ են։

Լրահոս
0