Սպանություններն այս տարի ամենաքիչն են եղել. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Никол Пашинян принял участие на торжественном заседании СНБ (20 декабря 2018). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян принял участие на торжественном заседании СНБ (20 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտնել է, որ սպանությունների վիճակագրությունն այս տարի նվազագույնն է վերջին 28 տարվա ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. 2018 թվականին Հայաստանում գրանցված սպանությունների վիճակագրությունը 1990թ.–ից ի վեր ամենացածրն է։ Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ ռեկորդային ցածր մակարդակը կարևոր ցուցանիշ է:

«Կարևոր է նաև արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որևէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով, կարժանանան լրջագույն հակահարվածի և խստագույն պատասխանատվության»,– գրել է Փաշինյանը։

Նշենք, որ 2018թ.–ի հանցավորության ցուցանիշները դեռ ամփոփված չեն։ Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խոստացել էր վիճակագրությունը հրապարակել հունվարի 15-ից հետո։

Բայցևայնպես, Օսիպյանը չէր հերքել, որ տարվա ընթացքում Հայաստանում հանցավորության աճ է գրանցվել, ինչը ոստիկանապետը պայմանավորել էր համաներմամբ ազատ արձակվածներով, քանի որ վաղաժամկետ ազատ արձակվածների թվում արդեն իսկ կան մարդիկ, ովքեր կրկնահանցագործություններ են գործել, հիմնականում` բնակարանային, անձնական ունեցվածքի գողություններ, խուլիգանություն, դանակահարություն։

Լրահոս
0