Պուտինը շնորհավորեց Փաշինյանին ընտրություններում հաղթելու առթիվ և հաջողություն մաղթեց նրան

© Photo / official site of the Prime minister of RAВстреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина перед началом заседания Высшего Евразийского экономического совета (6 декабря 2018). Санкт-Петербург
Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина перед началом заседания Высшего Евразийского экономического совета (6 декабря 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետի պաշտոնակատարարը հաստատեց, որ Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած դաշինքի հաղթանակի առթիվ և հաջողություն մաղթեց բոլոր ծրագրերի իրականացման գործում։

Պուտինը նշեց, որ վստահ հաղթանակից հետո սա Փաշինյանի առաջին այցն է ՌԴ։

«Ձեզ հաջողություն եմ մաղթում բոլոր այն ծրագրերում, որոնք դուք դրել եք ձեր և ձեր թիմի առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարօրության»,– ասաց Պուտինը Փաշինյանին։

ՌԴ նախագահն ավելացրեց, որ Հայաստանի հետ հարաբերություններում դինամիկան պետք է պահպանել, այդ թվում անվտանգության ոլորտում, ՀԱՊԿ-ի և այլ ինտեգրացիոն միավորումների գծով։

Փաշինյանն իր հերթին հաստատեց, որ Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով, դրական է տրամադրված ԵԱՏՄ–ի շրջանակում ինտեգրացիայի հարցում։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Ռուսաստանի առաջնորդին 2019 թվականին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել։

Լրահոս
0