00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շոու բիզնեսի ներկայացուցիչների «երգը դառնացել» է, բայց հարկայինի ղեկավարն անկոտրում է

© Sputnik / Asatur YesayantsГала-концерт «Эребуни – Ереван – 2800»
Гала-концерт «Эребуни – Ереван – 2800» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էստրադայի աստղերին խնդրել են եկամուտների մասին հայտարարագրեր կազմել. վերջիններս դժգոհություն են հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Եթե երգիչներն ու երգչուհիները չեն ցանկանում հայտարարագրել իրենց եկամուտները, թող չհայտարարագրեն, կառավարության այսօրվա նիստի ավարտին ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։

Ավելի վաղ Հայաստանի շոու բիզնեսի որոշ հայտնի գործիչներ դժգոհել էին հարկայինի` իրենց եկամուտների հայտարարագրման պահանջից։ Իսկ ոմանք արդեն հայտարարել են, որ հարկային ծառայությունը չի կարող հետևել, թե որքան են աստղերը ստանում երեկույթների և հարսանիքների ժամանակ։

Концерт группы Океан Эльзы в Ереване - Sputnik Արմենիա
Ինչ պետք է անեին հայ երգիչները, որ 25 տարի չեն արել. հիմա նրանք 2 շաբաթ ժամանակ ունեն

Հարկային ծառայության ղեկավարը արձագանքել է այս հայտարարություններին` ընդգծելով, որ գներից գերատեսչությունում քաջատեղյակ են։ Անանյանը ցավով նշեց, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ երկխոսություն հաստատել չի հաջողվել, և խոսակցությունը «նման ճանապարհով է» գնացել։

«Ինչո՞ւ են նրանք մտածում, թե իրենց որևէ մեկը պետք է վերահսկի։ Իսկ իրենք իրենց չե՞ն կարող վերահսկել։ Պետությունն ինչպե՞ս է պահվում` բանակը, ոստիկանությունը, մնացածը։ Միթե՞ մեր հարկերից չեն։ Մենք ուզում ենք, որ քաղաքացիները հասկանան դա, և մեզ հետ միասին աջակցեն մեր երկրին։ Դա վերաբերում է նաև հարգելի երգիչներին և երգչուհիներին։ Ինչ է նշանակում, թե ինչպես են մեզ վերահսկելու։ Ուզում եք խաբել պետությա՞նը` խաբեք», – ասաց Անանյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՊԵԿ ղեկավարն ասել էր, որ դասական կոմպոզիտորները (օրինակ, Տիգրան Մանսուրյանը) կանոնավոր կերպով հարկային հայտարարագրեր են կազմում և հարկ վճարում։

ՊԵԿ–ը բազմիցս դիմել է շոու բիզնեսի ներկայացուցիչներին` խնդրելով հաշվառման կանգնել հարկային մարմիններում, հայտարարագրել եկամուտները և բարեխիղճ հարկ վճարող դառնալ` միևնույն ժամանակ հիշեցնելով, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը քրեական պատասխանատվություն է նախատեսում։

Լրահոս
0