00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննչական կոմիտեն վերադարձրել է Yerevan.today-ի համակարգչային տեխնիկան

© Sputnik / Aram NersesyanОбыски в агенстве Yerevan Today
Обыски в агенстве Yerevan Today - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեխնիկան առգրավվել էր սեպտեմբերի 17-ին՝ ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունից հետո։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբեր — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 28-ին վերադարձրել է Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի համակարգչային տեխնիկան, որն առգրավել էր սեպտեմբերի 17-ին՝ ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունից հետո։

Обыски в агенстве Yerevan Today - Sputnik Արմենիա
Yerevan.today-ի խմբագիրն աղավաղել է փաստական հանգամանքները. ՔԿ

Այս մասին նշված է Yerevan.Today լրատվամիջոցի կողմից տարածված հայտարարության մեջ: Հայտնում են նաև, որ Քննչական կոմիտեին մեկ համակարգիչ և չորս կոշտ սկավառակի փորձաքննության համար անհրաժեշտ եղավ 100 օր։ 

«Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի՝ դեկտեմբերի 10-ի գրավոր հարցմանը Քննչական Կոմիտեի պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը պատասխանել էր, որ փորձաքննությունը կավարտվի 2018թ. դեկտեմբերի 27-ին։

Այժմ, երբ փորձաքննությունն ավարտվել է, քննչական մարմնից պահանջում ենք հայտարարությամբ հանդես գալ, թե ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործին առնչվող ի՞նչ են հայտնաբերել լրատվամիջոցից առգրաված համակարգիչներում։ 

Նույնը պահանջելու խնդրանքով դիմում ենք մեր գործընկերներին՝ լրատվամիջոցներին և լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին։ Մենք ջանք չենք խնայի իրավական և քաղաքական ճանապարհով հասնելու մեր կայքի համբավն արատավորելուն միտված քայլերի մերկացմանը։

Обыски в агенстве Yerevan Today - Sputnik Արմենիա
Yerevan.today-ի խուզարկությունը խախտել է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը

Միևնույն ժամանակ, շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ խնդիրը մեզ հետ միասին հետևողականորեն բարձրաձայնելու համար։

Հավելենք, որ անցնող 100 օրերի ընթացքում Yerevan.Today-ի աշխատանքը մեծավ մասամբ խափանվել է, քանի որ մենք չենք կարողացել աշխատել մեր հնարավորությունների ամբողջ ծավալով։ Այժմ ևս խափանված մնալու է, քանի որ մենք չենք բացելու այս համակարգչային սարքավորումները և չենք օգտագործելու, քանի դեռ չունենք քննչական մարմնի եզրակացության վրա հիմնված հայտարարությունը։

Իսկ ՔԿ հայտարարությունից հետո տեխնիկան կօգտագործվի համակարգչային մասնագետների կողմից ամբողջ ծավալով ուսումնասիրություններից հետո, որպեսզի վստահ լինենք՝ այդ տեխնիկայով աշխատում ենք միայն մենք՝ Yerevan.Today-ի աշխատակազմը, այլ ոչ՝ քննչական մարմինների հետ զուգահեռաբար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Обыски в агенстве Yerevan Today - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են խուզարկել Yerevan.today–ը. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում ի թիվս այլ հասցեների՝ օպերատիվ-քննչական խումբն այցելել էր նաև Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարելու համար։

«Փաստում ենք, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ», – նշվում էր ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս
0