Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սահակյան. «Հայ-թուրքական հարաբերությունների համար 2018-ը ձեռքբերումների տարի չէր»

© Sputnik / Asatur YesayantsРафаел Саакян
Рафаел Саакян - Sputnik Արմենիա
Հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից 2018թ.-ն այդքան էլ ձեռքբերումների տարի չի կարող համարվել։ Sputnik Արմենիայի եթերում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին, ասաց թուրքագետ Ռաֆայել Սահակյանը։
Ռաֆայել Սահակյան

«Գարնանը վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու մասին։ Հայաստանում հայտնի իրադարձություններից հետո հայկական թեման կրկին ակտիվացավ թուրքական մամուլում։ Արդեն վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն Արցախում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։ Այդ ժամանակ պաշտոնական պատասխան հնչեց թուրքական կողմից»,–ասում է Սահակյանը։

Թուրքագետը նկատում է, որ մշտապես Թուրքիան որպես հարաբերությունների նախապայման առաջ էր քաշում Արցախի հարցի կարգավորումը, բայց այս անգամ 1–ին պլան բերվեց հենց հայ-թուրքական հարաբերությունները։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала