Սիրիայի դրոշը ծածանվում է Մանբիջում. սիրիական բանակը մտել է տարածք

© AFP 2023 / Delil SOULEIMAN / Военная колонна коалиционных сил, поддерживаемых США, движущиеся городе Манбидж (3 апреля 2018). Сирия
Военная колонна коалиционных сил, поддерживаемых США, движущиеся городе Манбидж (3 апреля 2018). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սիրիայի զինված ուժերը մտել են Մանբիջ քաղաք, որը գտնվում է սիրիական քրդերի վերահսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Սիրիական բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Քրդերը Սիրիայի իշխանությանը հորդորում են պաշտպանել Մանբիջը թուրքերի ներխուժումից

«Արձագանքելով Մանբիջի բնակչության կոչին` սիրիական բանակը մտել է Մանբիջ ու այնտեղ բարձրացրել Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Հայտարարության մեջ նշվում է, որ սիրիացիները պետք է կրկնապատկեն ջանքերը երկրի ինքնիշխանության պահպանման համար», – ասվում է գլխավոր շտաբի հայտարարությունում։

Սիրիայի իշխանությունները շարունակում են վճռական մնալ ահաբեկիչների ու զավթիչների դեմ պայքարում:

«Սիրիայի ԶՈւ-ն երաշխավորում է Սիրիայի բոլոր քաղաքացիների ու տվյալ տարածքում գտնվող բոլորի անվտանգությունը», – ասված է հայտարարությունում։

Քրդական ինքնապաշտպանական ջոկատները կոչ են արել վերահսկողության տակ վերցնել իրենց կողմից լքված շրջանները` տարածքը թուրքական ներխուժումից պաշտպանելու համար։

Լրահոս
0