Թբիլիսիում նորապսակներին մահացած են գտել

CC BY 2.0 / herr.eichhorn / Police car in TbilisiПолицейский автомобиль в Тбилиси
Полицейский автомобиль в Тбилиси - Sputnik Արմենիա
Նախնական վարկածի համաձայն` երիտասարդները թունավորվել են գազից։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Ամուսիններին մահացած են գտել Թբիլիսիի ծայրամասի Օդանավակայան բնակավայրում գտնվող բնակելի շենքի բնակարանում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով «Նովոստի Գրուզիային»։

Гематологический центр имени Йоляна в Ереване - Sputnik Արմենիա
Հնաբերդում 10 մարդ թունավորվել են. նրանց մեջ երեխաներ կան

Վրաստանի ՆԳՆ–ի տվյալների համաձայն` երիտասարդների մարմինները հայտնաբերել են ուրբաթ առավոտյան։ Նախնական տվյալների համաձայն` նրանք թունավորվել են գազից։

Մահացած կնոջ ընկերուհին` Նանա Աբեսաձեն Facebook–ի իր էջում գրում է, որ զույգը մեկ ամիս առաջ էր ամուսնացել։ Նրանց անուններն էին Իյա Գվիչիանին ու Բեսո Բարատելին։

Քրեական գործ է հարուցվել երկու կամ ավելի մարդկանց մահվան պատճառ դարձած անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։ Այն ենթադրում է 6–ից 10 տարի ազատազրկում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала