Ողբերգական ավտովթար Սյունիքում. 1 մարդ զոհվել է, կան վիրավորներ

© Sputnik / Asatur Yesayants / Обстановка в мед.центре "Григор Лусаворич", куда доставлены раненные при взрыве ресторана "Бургер кинг"
Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Սիսիանի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 201 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 VA 085 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 3759 Լ համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Լրահոս
0