Հայաստանի համար ռուսական գազի գինը կպարզվի սեղմ ժամկետներում. քաղաքագետ

© Sputnik / Алексей Дружинин /  / Անցնել մեդիապահոցПремьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе
Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ հարցեր կան, որոնք հստակեցում են պահանջում, դրանից հետո գազի գնի հարցն արագ կլուծվի։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի –Sputnik. Գազի սակագնի հարցն առաջիկայում կլուծվի, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Գազի սակագինը միշտ էլ քաղաքական հարց է եղել, որը կապված է նաև այլ գործոնների հետ։ Նոր սակագնի վերաբերյալ բանակցությունները պետք է ավելի վաղ տեղի ունենային, սակայն հաշվի առնելով մի շարք իրադարձություններ, գործընթացը դանդաղեց։  Ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ մի շարք անորոշ հարցեր կան, այդ պատճառով էլ գազի գնին դեռ չեն հասել», – ասաց Բոզոյանը։

Газопровод из России в Армению - Sputnik Արմենիա
Ցայտնոտի մեջ ենք. Պեսկովը` գազի վերաբերյալ հայ–ռուսական բանակցությունների արագացման մասին

Նրա խոսքով` բազմաթիվ հարցեր կան կապված հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ–ի, Արցախի և նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ։

Այդպիսով, Բոզոյանի կարծիքով, չլուծված հարցերի ցանկը մեծ է, այլապես գազի գինը վաղուց կորոշվեր։

Նա կարծում է, որ եթե առաջիկայում գազի սակագնի հարցը չլուծվի, ապա դա անհեթեթ իրավիճակ կստեղծի։

«Համոզված եմ, որ հարցերը կլուծվեն սեղմ ժամկետներում», – նշում է քաղաքագետը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 27–ին կայացած հանդիպումից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ լավատեսորեն է տրամադրված Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի հարցում։

Ուրբաթ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ  Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունները գազի վերաբերյալ կարագացվեն։

Հիշեցնենք, որ Հայաստանը սահմանին ռուսական գազ է ստանում 1000խմ–ի դիմաց 150 դոլարով, սակայն սպառողին այն կրկնակի թանկ գնով է հասնում։ Ավելի էժան ստանում է միայն Բելառուսը. սակայն այնտեղ երրորդ երկրի միջով տարանցման ծախսեր չկան։

Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի «Գազպրոմի» 100-տոկոսանոց դուստր` «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Լրահոս
0