Արցախի խորհրդարանական երեք ուժեր կոչ են անում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

© Sputnik / Gohar Sargsyan Парламент НКР
Парламент НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կոչում հորդորում են հաշվի առնել Քոչարյանի ունեցած զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Արցախի խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում:

Пресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՔԾ-ն մերժել է Սամվել Մայրապետյանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու հնարավորությունը

«Արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով խափանման միջոց ընտրելու հարցով դատական պրոցեսը: Նոյեմբերի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է կալանավորումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության:

Զերծ մնալով դատարանի անկախության ու անաչառության վրա ազդելու ցանկացած դրսևորումից, ինչպես նաև առաջնորդվելով անկողմնակալ արդարադատության իրականացման սկզբունքով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Շարժում-88» կուսակցությունները կոչ են անում Նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում», -ասված է «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունների տարածած համատեղ հայտարարության մեջ:

Լրահոս
0