00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խենթ 2018-ը. Մակրոնի քոչարին, Տրյուդոյի գուլպաները, Մարկելի սելֆին ու Ֆրանկլին Գոնսալեսը

© Photo / official site of the Prime minister of RAФинальный день XVII саммита Франкофонии (12 октября 2018). Еревaн
Финальный день XVII саммита Франкофонии (12 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ամփոփել է 2018թ.–ի խենթ իրադարձությունները, որոնց մասին մեկ տարի առաջ լսելիս ուղղակի թափ կտայինք ուսերն ու խենթի տեղ կդնեինք ասողին։

Եթե մեկ տարի առաջ ինչ-որ մեկն ասեր, որ ՀՀ վարչապետը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Հյուսիսային պողոտայում զբոսնում ու անցորդների հետ  սելֆի են անում, դուք լավագույն դեպքում դա անհեթեթ կատակ կհամարեիք։ Իսկ եթե պատմողն ասել, որ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, դուք միանշանակ նրանք խելագարի տեղ կդնեիք։ 

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը. 22.05.2018
Խենթ 2018-ը. Մակրոնի քոչարին, Տրյուդոյի գուլպաները, Մարկելի սելֆին ու Ֆրանկլին Գոնսալեսը - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը. 22.05.2018

Բայց կյանքն իր անակնկալներով անկանխատեսելի է։ Ինչպես ասում են` երբեք մի ասա երբեք, և 2018թ–ը դրա լավագույն ապացույցն է։

Никол Пашинян, Арарат Мирзоян на Площади Республики (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանը պահանջում է ՀՀԿ–ի անհապաղ կապիտուլյացիան

2018–ի անհավանական իրադարձությունները մեկնարկեցին ապրիլի 23-ին` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականով ու թևավոր դարձած արտահայտությամբ` «Ես սխալ էի, Նիկոլը`  ճիշտ»։

Հայաստանի կառավարման ու քաղաքական համակարգերում տեղի ունեցած հետագա փոփոխությունները տեղավորվում են այս արտահայտության համատեքստում։  Նիկոլ Փաշինյանը ձևավորեց իր թիմն ու անցավ գործի։

Պետական գործերից ազատ ժամանակ էլ Փաշինյանը քոչարի էր պարում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների ու, մասնավորապես` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

© Photo : press office of the Government of RAՀայաստանի և Կանադայի վարչապետների եռագույն նասկիները
Խենթ 2018-ը. Մակրոնի քոչարին, Տրյուդոյի գուլպաները, Մարկելի սելֆին ու Ֆրանկլին Գոնսալեսը - Sputnik Արմենիա
Հայաստանի և Կանադայի վարչապետների եռագույն նասկիները

Տարօրինակ գուլպաների նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեցող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ Նիկոլ Փաշինյանից նվեր ստացավ հայկական արտադրության եռագույն գուլպաներ։ Իսկ հաջորդ օրը Տրյուդոն ու Փաշինյանը հանդիպման եկան նույն գուլպաներով։ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունն էլ տարածեց գուլպաներով հպարտացող վարչապետների լուսանկարը։

От имени премьер-министра Никол Пашиняна в честь 17-го саммита Франкофонии , был дан государственный ужин (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Նիկոլի հետ բոլորը ժպտում են», կամ Փաշինյանի սելֆիի հարյուր երանգները

Իսկ մինչ վարչապետը զբաղված էր իր հյուրերով, Հայաստանի քաղաքացիներն ազատ զբոսնում էին նախագահի, վարչապետի նստավայրերի ու Ազգային ժողովի բակում։ Վերջին անգամ 1996թ.-ի սեպտեմբերին ցուցարարների հարձակման հետևանքով տեղահանված պարիսպներն այս տարի միանգամայն խաղաղ բացվեցին քաղաքացիների առաջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժողովրդի ընտրյալների ու ժողովրդի միջև բարձրացված արգելքները վերացնելու մասին ու այն կոչեց բարիկադները քանդելու նախաձեռնություն։

Տարվա անհավանական իրադարձությունների շղթան կառավարությունից հասավ նաև Երևանի քաղաքապետարան։ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետ ընտրվեց դերասան, շոումեն, պրոդյուսեր Հայկ Մարությանը։ Եվ սա ոչ թե հերթական կատակերգության կամ սիտքոմի սցենար էր, այլ շատ իրական իրադարձություն երևանցիների կյանքում։

© Sputnik / Asatur YesayantsՔաղաքապետ Հայկ Մարության
Խենթ 2018-ը. Մակրոնի քոչարին, Տրյուդոյի գուլպաները, Մարկելի սելֆին ու Ֆրանկլին Գոնսալեսը - Sputnik Արմենիա
Քաղաքապետ Հայկ Մարության

Դե, իսկ տարին ավարտվեց թերևս ամենաանհավանական իրադարձությամբ։ Հայաստանի ամենամեծ ընտրազանգված ունեցող ու մինչև իշխանափոխությունն իշխող քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, դուրս մնաց խորհրդարանից։ Ժամանակին ցանկացած թիվ «խփող» ՀՀԿ–ին չհաջողվեց հաղթահարել 5 տոկոսի շեմը։ Հանրապետականը դարձավ արտախորհրդարանական ընդդիմություն  ու հայտարարեց «Մերժիր Նիկոլին» նախաձեռնության մասին։

Никол Пашинян прибыл в штаб блока Мой шаг (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» դաշինքը հաղթեց. բոլոր ընտատեղամասերը ներկայացրին իրենց տվյալները

Տարին հարուստ էր նաև քրեական անհավանական պատմություններով։ Ազգային անվտանգության ծառայությունը ներխուժեց հայտնի գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տարածք ու այնտեղ հայտնաբերեց հայկական  բանակի համար արտադրված պահածոների հսկայական խմբաքանակ, ավտոմեքենաների ու զենքերի հավաքածուներ ու վայրի կենդանիներ։

Ձերբակալվեց ու կալանավորվեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեղադրանքներ առաջադրվեցին երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդիներին։ Նրանցից  մեկի` Ալեքսանդր Սարգսյանի որդուն` Նարեկին, հաջողվեց թաքնվել արդարադատությունից։ Բայց միջազգային հետախուզությունը նրան հայտնաբերեց Եվրոպայի կենտրոնում` Պրահայում։ Նարեկ Սարգսյանն այնտեղ դարձել էր Ֆրանկլին Գոնսալես։ Բայց նույնիսկ Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիրը չօգնեց. Գոնսալեսը բացահայտվեց ու առաջիկայում կվերադարձվի Հայաստան։ Այսպես, տարիներ շարունակ անձեռնմխելի համարվող մարդիկ հանկարծ մի քանի ամսում հասանելի դարձան իրավապահների համար։

Ահա, այսպիսի անհավանական տարի էր 2018-ը։ Իսկ դու ասում էիր` անհնար է..

Թե ինչ նոր անակնկալներով ու անհավանական իրադարձություններով կնշանավորվի նոր` 2019թ.–ը նոր Հայաստանի համար, կամփոփենք մեկ տարի անց։ Իսկ այս տարին ավարտենք մաղթանքով` մի կորցրեք լավատեսությունն ու երազելու ունակությունը։ Բոլոր խենթ մտքերը մի օր, անպայման, իրականանում են։ Պետք է միայն հավատալ։

Լրահոս
0