20 թեկնածու հրաժարվել են պատգամավորական մանդատներից

© Sputnik / Asatur YesayantsТабло с результатами выборов в ЦИК РА
Табло с результатами выборов в ЦИК РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ԿԸՀ–ն ընդունել է ինքնաբացարկի դիմումներն ու համապատասխան որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. ԿԸՀ–ն ստացել է ինքնաբացարկի 20 դիմում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 20 թեկնածուներից։ Այս մասին այսօր կայացած նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` նշելով, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացվել է ինքնաբացարկի 18 դիմում, «Լուսավոր Հայաստան»–ից` 2, ԲՀԿ–ն դիմում չի ներկայացրել։

И.о. премьер-министра Никол Пашинян встретился с участниками программы НерУж (19 декабря 2018). Дилижан - Sputnik Արմենիա
Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու ՍԴ–ում. Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակից պատգամավորական մանդատից հրաժարվել են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Զարուհի Բաթոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հակոբ Արշակյանը, Արսեն Թորոսյանը, Գարիկ Սարգսյանը, Էրիկ Գրիգորյանը, Գնել Սանոսյանը, Տրդատ Սարգսյանը, Անդրեյ Ղուկասյանը, Դավիթ Գևորգյանը, Նարեկ Բաբայանն ու Ֆելիքս Ցոլակյանը, «Լուսավոր Հայաստանից»` Քրիստ Մարուքյանն ու Արմեն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ երեք ուժ է անցել` «Իմ քայլը» դաշինքը (88 մանդատ), ԲՀԿ–ն (26 մանդատ) և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (18 մանդատ)։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала