ՄԻԵԴ-ը հարցեր է առաջադրել ՀՀ իշխանություններին Սամվել Մայրապետյանի գործով

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել ֆոտոբանկЕвропейский суд по правам человека
Европейский суд по правам человека - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Եվրոպական դատարանն արձագանքել է Մայրապետյանի փաստաբանների դիմումին: Միջազգային ատյանը հարցեր է ուղղել ՀՀ իշխանություններին:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Հունվարի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անհապաղ տեղեկացնել, թե որոնք են Սամվել Մայրապետյանի անձնագիրը ՀՔԾ-ի կողմից պահելու փաստական և իրավական հիմքերը, և թե արդյո՞ք, ելնելով Սամվել Մայրապետյանի առողջական ներկա վիճակից, հնարավոր է կազմակերպել նրա բուժումը ՀՀ-ում։ Այս մասին հայտնում են Մայրապետյանի փաստաբանական խմբի գրասենյակից:

Молоток судьи - Sputnik Արմենիա
Սամվել Մայրապետյանն ազատ արձակվեց

«Առնվազն զարմանալ կարելի է այն փաստից, որ միջազգային ատյանը պատրաստ է մեկ օրվա ընթացքում կայացնել որոշում կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի մեջ գտնվող քաղաքացու առնչությամբ, իսկ հայրենի պետական մարմինը, որը կոչված է առաջինը պաշտպանելու իր քաղաքացու կյանքը և առողջությունը կամ առնվազն չխանգարելու իրացնել իր այդ իրավունքը, նախընտրում է ոչ միայն անտեսել վտանգի մեջ գտնվող քաղաքացու դիմումները, այլ նաև չկատարել օրենքով սահմանված իր պարտականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բանն այն է, որ հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով ՀՀ իշխանություններից պահանջել վերադարձնել Սամվել Մայրապետյանի անձնագիրը, ինչպես նաև հնարավորություն տալ նրան մեկնել ՀՀ-ից՝ Գերմանիայում  անհետաձգելի բուժում ստանալու։ Առանց այդ բուժման, փաստաբանների հայտարարության համաձայն, նրա կյանքն ու առողջությունը վտանգված են:

Փաստաբանները նաև հայտնում են, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում Մայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ի հայտ է եկել նրա կյանքին և առողջությանը ուղղակի սպառնացող իրավիճակ։ Եվ քանի որ ՀՀ-ում հնարավոր չէ կազմակերպել նրա բուժումը, անհրաժեշտություն է առաջացել նրան շտապ տեղափոխել Գերմանիա։ Փաստաբանները դիմել էին Հատուկ քննչական ծառայություն նրա անձնագիրը վերադարձնելու, ինչպես նաև երկրից մեկնելու թույլտվություն ստանալու համար, բայց նրանց դիմումները մնացել են անպատասխան: 

Ситуация на проспекте Азатутян (20 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները

Հիշեցնենք`Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերին Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալու միջնորդության համար (ՀՀ ՔՕ 38-311 հոդված)։ Համարվում է, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից մեկն է։

Դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Սամվել Մայրապետյանին: Դեկտեմբերի 30-ին ՀՔԾ քննիչը բանավոր մերժել է փաստաբանների՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը, որից հետո նրանք այդ հարցով դիմել են ՄԻԵԴ:

Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության և «Տոյոտա Երևան» ընկերության սեփականատերն է, ինչպես նաև Երևանի կենտրոնում զբաղվում է էլիտար անշարժ գույքի շինարարությամբ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала