Ծեծկռտուք Երևանում. մասնակիցների մեջ անչափահասներ կան

© Sputnik / Андрей Стенин /  / Անցնել մեդիապահոցМассовая драка в Москве
Массовая драка в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիճաբանողները քարերով, փայտերով, ձեռքերով ու ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Երևանի Արաբկիր շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքին մի շարք անչափահասներ են մասնակցել։

Попугаи в еревaнском зоопарке - Sputnik Արմենիա
Հրդեհ երևանյան տներից մեկում. ծխախեղդ են եղել 100 թութակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Արաբկիրի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 23/3 և 23/2 շենքերի միջև ընկած տարածքում մի խումբ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 23/2 շենքի բակում վիճաբանության ժամանակ նույն շենքի բնակիչ, 17-ամյա Մ. Ղ.-ն, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 15-ամյա Մ.Ա.-ն, Երևանի բնակիչ, 15-ամյա Ա.Մ.-ն,  Երևանի բնակիչ, 15-ամյա Ա.Ս.-ն, Երևանի բնակիչ, 17-ամյա Ա.Բ.-ն, Երևանի բնակիչ, 15-ամյա Մ.Բ.-ն, Երևանի բնակիչ, 40-ամյա Նելլի Մոիսեևան, ով աշխատում է Երևանում գործող մանկապարտեզներից մեկում և Երևանի բնակիչ, 51-ամյա Սամվել Բաբասյանը, ով աշխատում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, որպես դասախոս, քարերով, փայտերով, ձեռքերով ու ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կռվին մասնակցած անձինք բաց են թողնվել:

Լրահոս
0