00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոտանի 45-ամյա բնակչին սպանել է իր համագյուղացին. կասկածյալը կալանավորվել է

© Pixabay / Baldr80 / tantoПистолет и нож
Пистолет и нож  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
45-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է Սյունիքի Որոտան համայնքի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ դանակի գործադրմամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Որոտան համայնքի 45-ամյա բնակիչ Ռոմիկ Օհանջանյանին սպանել է իր համագյուղացին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն, քրեական գործով պարզվել են Որոտան համայնքի 45-ամյա բնակիչ Ռոմիկ Օհանջանյանի սպանության՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի համագյուղացուն՝ ծնված 1983թ.։

Նարեկ Գուրուրյանի տեսաուղերձը - Sputnik Արմենիա
«Ես մարդասպան չեմ, պատրաստ եմ հանձնվել իշխանություններին». Նարեկ Գուրուրյան

Նշենք, որ Ռոմիկ Օհանջանյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է 2018թ. ապրիլի 1-ին՝ որովայնի շրջանում։ Վերջինս անմիջապես տեղափոխվել էր բժշկական կենտրոն, սակայն վիրահատության ընթացքում՝ մահացել։

Սպանությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ 45-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ դանակի գործադրմամբ։

2018թ. ապրիլի 1-ին՝ ուշ երեկոյան, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Որոտանի բնակիչ Մ.Հակոբյանը և հայտնել, թե տուժողին ինքն է դանակահարել՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում և դիմել փախուստի՝ դանակը նետելով Որոտան գետը:

Մ. Հակոբյանի ինքնախոստովանական ցուցմունքում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում չեն հիմնավորվել սպանությունն իր կողմից կատարած լինելու վերաբերյալ Հակոբյանի ցուցմունքները, ավելին՝ պարզվել է, որ Ռոմիկ Օհանջանյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառել է Մ.Հակոբյանի աներորդին։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. ապրիլի 1-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Որոտանի բնակիչները հանդիպել են «Մարկոսյանի հուշաղբյուր» կոչվող վայրում, որտեղ Մ.Հակոբյանի աներորդին՝ Է.Մարկոսյանը, Ռ.Օհանջանյանից պարզաբանումներ է պահանջել՝ նույն օրն ավելի վաղ հեռախոսազրույցի ընթացքում իր փեսային հայհոյելու համար, ինչի ժամանակ էլ տուժողին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։ Է.Մարկոսյանի կողմից Օհանջանյանին դանակով հարվածելու վերաբերյալ ցուցմունքներ են տվել բազմաթիվ վկաներ, ովքեր դրանք պնդել են նաև առերես հարցաքննության ժամանակ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Է.Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

Լրահոս
0