00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլային տարեգիր Ակսել Վարդանյանը խորհրդային ֆուտբոլի հակառակ կողմի մասին

© Sputnik / Долягин / Անցնել մեդիապահոցМатч на Кубок СССР между командами "Арарат" (Ереван) и "Динамо" (Киев)
Матч на Кубок СССР между командами Арарат (Ереван) и Динамо (Киев) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպորտի, մասնավորապես` ֆուտբոլի պատմությունը ոչ պակաս, իսկ երբեմն էլ ավելի ուշագրավ է, քան պետությունների կամ կայսությունների պատմությունը։ Պրոֆեսիոնալ սպորտի պատմությունը դարավոր չի ու դրա արմատները չեն գնում դեպի հազարամյակներ, այդ պատճառով այն հիմնված է փաստերի, այլ ոչ թե հին տիրակալների քմահաճությունների և հորինվածքների վրա։

Ի տարբերության պետությունների պատմության, սպորտի պատմությունը հիմնված է ժամանակակից իրադարձությունների վրա, որոնք հեշտորեն կարելի է ստուգել ու խուսափել կամա, թե ակամա արված աղավաղումներից։ Իսկապես` ի՞նչ գիտենք, ասենք, վաղ միջնադարի մասին։ Ոչինչ, եթե հաշվի չառնենք այն ժամանակ սակավաթիվ գրագետ մարդկանց գրած տարեգրությունները. իհարկե նրանք գրել են իրենց աշխատությունները իշխանավորների, արքաների ու փոքր իշխանիկների թելադրանքով ու նրանց հաճոյանալու համար։ Ի՞նչ ճշգրտության մասին կարող է խոսք լինել։

Команда Арарат (Ереван) - Sputnik Արմենիա
Երկու Սերգեյ, երկուսն էլ չեմպիոն. պարզապես հաղթելու մեծ ցանկություն է պետք

«Մեծ սպորտ» հասկացությունը ժամանակակից է, իսկ օրինակ ԽՍՀՄ ֆուտբոլային առաջնությունների պատմությունը` առավել ևս։ Իհարկե, այստեղ էլ ստորջրյա խութեր, ծուղակներ ու տարատեսակ մութ գործընթացներ են եղել, որոնք նախատեսված չէին օտար  աչքերի ու ականջների համար, սակայն բանիմաց ու հետաքրքրվող մարդը կարող է գրեթե ամեն ինչ պարզել։ Ու գտնվեց մարդ, որը գրեց առաջնությունների ամբողջական պատմությունը։

Այդ մարդու անունը Ակսել Վարդանյան է, այսօր նա նշում է իր 81–րդ տարեդարձը։ Սպորտային հայտնի լրագրողը, հիանալի գիտենալով ֆուտբոլային վիճակագրությունը, լինելով արտասովոր գրող, նվիրեց ֆուտբոլասերներին ֆուտբոլի խորհրդային առաջնությունների անգին տարեգրությունը։ Հենց տարեգրություն. Վարդանյանը չի սահմանափակվել վիճակագրական տվյալներով, այլ բացահայտել է խորհրդային ֆուտբոլում վեց տասնամյակ ընթացող գործողությունների էությունը։

Памятник легендарной футбольной команде Арарат 73 - Sputnik Արմենիա
Հաղթարշավից մոտ կես դար անց. հայկական ֆուտբոլը հիշողություններով չպետք է ապրի

Փաստացի Վարդանյանը սկսել է աշխատել իր տարեգրության վրա բեկումնային պահին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվում էր։ Նա եկել էր «Սպորտ էքսպրես» երիտասարդ պարբերական, որն արդեն այն ժամանակ ուներ ընթերցողների մեծ շրջանակ, ու առաջարկել էր իր գաղափարը։ Գաղափարն ընդունել էին, ու ահա թե ինչպես է Վարդանյանը նկարագրում աշխատանքի սկիզբը։

«Խորանում եմ սեփական քաղաքացիներից զգուշորեն պահվող առեղծվածային աշխարհ։ Հուզմունքով թերթում եմ վառված, թորշնած թերթիկները, որոնք պահպանել են վեհությունը, հմայքն ու կլանիչ ուժը։ Հին էջերին դիպչելը հուզիչ է, դրանցում ԺԱՄԱՆԱԿՆ է բաբախում։ Հետ հնացի տասնամյակների խորքը, խորասուզվեցի այլ աշխարհ։ Կարդում էի Ստալինի, Մոլոտովի, Մալենկովի, Բերիայի ու Սուսլովի ստորագրած փաստաթղթերը...  Անկախ այդ մարդկանց հանդեպ վերաբերմունքից՝ դիպչեցի պատմությանը, որը միանշանակ չէ, հերոսական է, բարդ ու տեղ–տեղ ողբերգական։ Առաջնորդները գունավոր մատիտներով էին ստորագրում ու միայն Լավրենտի Պետրովիչը` ամերիկյան «Պարկեր» գրիչով, որը լիցքավորված էր կարմիր, արյունի գույն թանաքով, ինչը բավականին խորհրդանշական է»։

Զարմանալի չէ. այն ժամանակ ֆուտբոլին հետևում էին, ավելի ճիշտ ֆուտբոլը հասկում էին ամենաբարձր մակարդակով։ Աշխատանքը սկսվեց։

Վարդանյանը փաստացի գրեց ֆուտբոլի առաջնությունների պատմության հակառակ կողմը, որը ավելի հետաքրքիր է։ Օրինակ ահա մենք գերթե ամեն ինչ մանրամասն գիտենք երևանյան «Արարատի» «ոսկե դարի» մասին։ 1973 թվին էր, երբ թիմը ԽՍՀՄ առաջնորդ դարձավ ու գավաթ վերցրեց։

Заблокированная улица Аргишти (2 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ոտքով աշխատանքի գնացող քաղաքապետը. ի՞նչ պետք է սովորի Երևանի նոր ղեկավարը հնից

Բայց արդեն երեք տարի անց, 1976 թվականին ցնցող ձախողում եղավ։ Այդ առաջնությունը երկու մասի էր բաժանվել՝ գարնանային և աշնանային. ինչ–որ մեկի «խելոք» գլուխն էր այդպես որոշել։ Գարնանային առաջնությունը միանգամից հայտարարվեց «ընկերական» ու մրցանակակիրները «փոքր» մեդալներ ստացան, իսկ եվրագավաթների ուղակվում էր միայն գարնանային չեմպիոնը, մնացած փառքն ու պարգևները բաժին հասան «աշնանային» հաղթողներին։

«Արարատը» լավ ելույթ ունեցավ մրցաշրջանի առաջին կեսին և աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրեց, ու թվում էր` աշնանային առաջնությունն էլ երևանցիները նույն բարձր մակարդակի վրա կանցկացնեն։ Բայց...

Հրաշքով խուսափելով առաջին լիգա մտնելուց՝ «Արարատը» վերջնականապես փակեց իր պատմության փառավոր էջը։

Իհարկե, առաջին հերթին իրենց բացասական դերն ունեցան թիմի ներսի տարաձայնությունները ու փոխադարձ մեղադրանքներն ու դժգոհությունները։ Բայց և կային այլ պատճառներ, որոնց մասին մենք երբեք չէինք իմանա, եթե չլիներ Ակսել Վարդանյանի ուսումնասիրությունը։

В борьбе за мяч Вадим Евсеев и Саркис Оганесян - Sputnik Արմենիա
«Արարատից» «Լոկոմոտիվ». ինչպես տաղանդավոր Սարգիս Հովհաննիսյանը նվաճեց Մոսկվան

Ահա օրինակ Վարդանյանը չափազանց հետաքրքիր փաստաթուղթ պեղեց՝ Կիևում խաղի մասին դատավորների համախորհրդային հանձնաժողովի նիստի արձանագրությունը։ Հենց Կիևում էին դինամոականները ընդունել «Արարատին»՝ առաջնության աշնանային կեսի խաղում։ Կիևցիները անհասկանալի էին խաղում, ինչպես նաև երևանցիները, իսկ այդ խաղը նրանց համար բեկումնային դարձավ։

Ահա թե ինչու. խաղի ավարտից 15 րոպե առաջ երևանցիները 2:1 հաշվով առաջ էին, սակայն կիևցիները երկու գոլ խփեցին ու արդյունքում հաղթեցին։

Գլխավոր գործող անձը , Վարդանյանի վկայմամբ, ոչ թե խաղացողներն էին, այլ ռիգացի դատավոր Միկելիս Ռուբենիսը։

Ահա թե ինչ է գրում Վարդանյանը` վերոհիշյան արձանագրությունը կարդալուց հետո։

Вход в главную редакцию спортивных программ. Готовится передача Футбольное обозрение. - Sputnik Արմենիա
Մեկնաբան Գեորգի Սարգսյանցը, որը քիչ էր մնում` ծեծեր օլիմպիադայի լավագույն բռնցքամարտիկին

Զեկուցողը՝ համախորհրդային կարգի դատավոր Իվան Լուկյանովը, նշել էր Ռուբենիսի վեց կոպտագույն խախտումները։

Օնիշենկոն «խաղից դուրս» գնդակ էր ստացել. ձեռքի թափահարում ու սուլոց չի եղել։

«Արարատի» դարպասին առաջին հարվածից առաջ Բլոխինը «խաղից դուրս» գնդակ էր ստացել. սուլոց կրկին չի եղել։

«Արարատի» դարպասին նշանակված 11 մետրանոցից առաջ կողային դատավոր Դեմչենկոն դրոշը բարձրացրեց «խաղից դուրսը» մատնացույց անելով. կրկին սուլոց չի եղել։

Պետրոսյանին կիևցիների տուգանային հրապարակում վայր գցեցին. կրկին 11 մետրանոց չնշանակվեց։

Ղազարյանի փոխանցման ժամանակ կիևցիների պաշտպանը իր տուգանայինում ձեռքով խաղաց. կրկին ոչ մի սուլոց։

Այս ամենին հավելենք, որ խաղը տևել է 88 րոպե։

Товарищеский матч. Армения - Литва. 27.03.2018 - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են ղեկավարել Հայաստանի հավաքականը. «Բաքվեցի Պելեից» մինչև Արթուր Պետրոսյան

Այդուհանդերձ կիևցի Նիկոլայ Բալակինի գլխավորած դատավորների հանձնաժողովը խաղի վարումը գնահատել է «գերազանց»։ Համախորհրդային դատական հանձնաժողովը Ռուբենիսին ու Դեմչենկոյին «անբավարար» գնահատեց ու մինչ խաղաշրջանի ավարտը հեռացրեց խաղեր  դատելուց։ Բալակինին անկզբունքային լինելու համար լուրջ զգուշացում էին տվել, իսկ մի քանի օր անց հեռացրել տեսչությունից։ Արդյունքների բացառիկ խտության ու մրցակցային աղյուսակի չափազանց լարվածության պայմաններում յուրաքանչյուր անարդար սուլոցը կարող էր մի քանի կետով բարձրացնել, իսկ մրցակցին իջացնել կամ նույնիսկ գծից այն կողմ թողնել»։

Այդ «Տարեգրության» մեջ հետաքրքիր բազում բաներ կան։ Անպայման չէ ամեն ինչ կարդալ, եթե ինչ–որ դրվագով հետաքրքրվում ես, բացում ես Վարդանյանի տարեգրությունը, որում  հաստատ դրա մասին մի բան կգտնես։ Նշում է բավականին մանրամասն, անկողմնակալ կերպով, փաստերի արձանագրությամբ. հենց դա է լրագրության, այդ թվում` սպորտային լրագրության, բարձրագույն պիլոտաժը։

Լրահոս
0