Առաջին անգամ պատմության մեջ. Թուրքիայում կհեռարձակվի հայկական «Լույս» հեռուստաալիքը

© AFP 2020 / OZAN KOSEСотрудники телеканала. Архивное фото
Сотрудники телеканала. Архивное фото - Sputnik Արմենիա
Հեռուստաալիքն անվանել են Ստամբուլում հայերենով լույս տեսնող համանուն թերթի պատվին։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Թուրքիայում պատմության մեջ առաջին անգամ կսկսի հեռարձակվել հայկական «Լույս» հեռուստաալիքը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». ԱՄՆ-Թուրքիա հակամարտությունը նոր երանգներ է ստանում... և ոչ միայն Սիրիայում

Նշվում է, որ հեռուստաալիքն անվանել են հայերենով լույս տեսնող համանուն թերթի պատվին։ Այն ինտերնետային հեռարձակում է ունենալու։

Այս տարվա առաջին եթերը եղել է հունվարի 6-ին. հեռարձակվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցած Սուրբ ծննդի պատարագը։

Յուրաքանչյուր օր ժամը 8:00–ին, 12:00–ին և 19:00–ին հեռուստաալիքով կհեռարձակվի նորությունների բլոկը` հայերեն և թուրքերեն։ Հեռուստաալիքի թղթակիցները կլուսաբանեն նաև հայ համայնքի համար կարևոր իրադարձություններն ու այլ միջոցառումներ։

ХХ դարի 50-ականներին 1.5 միլիոնանոց Ստամբուլում 150 հազար հայ էր բնակվում։ Այսօր գրեթե 20 միլիոնանոց Ստամբուլում հազար հույն, 20 հազար հրեա և 40 հազար հայ է մնացել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала